ՀԻՔՄԵԹ ՀԱՋԻԵՎ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՒՂՂԱԿԻ ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է
Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է զարմացնել և ապշեցնել աշխարհին դրական օրակարգով։
Այս մասին BBC World-ին տված հարցազրույցում ասել է՝ ԱՀ նախագահի օգնական- Հիքմեթ Հաջիևը։
«Ռազմական հակամարտությունն ավարտված է, Ադրբեջանը վերականգնեց իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ վերջ տալով 30 տարվա ռազմական օկուպացիային։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը հայտարարեց, որ պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ։ Մեր երկիրն առաջարկել է խաղաղության համաձայնագրի հիմնարար սկզբունքներն ու տեքստը: Ներկայումս Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական բանակցությունները շարունակվում են: Դրանք ուղղակի բանակցություններ են»,- ընդգծել է Հ.Հաջիևը։
Նախագահի օգնականը նշել է, որ Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է զարմացնել աշխարհին դրական օրակարգով։
«Դեկտեմբերի 7-ին երկու երկրները՝ նախագահի աշխատակազմի և վարչապետի գրասենյակի միջոցով համատեղ հայտարարություն արեցին՝ խաղաղության օրակարգը, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումները խթանելու իրենց մտադրության մասին։ Վերջին երեք ամիսները կարելի է համարել հայ-ադրբեջանական հարաբերությունների պատմության ամենահանդարտ շրջանը՝ երկու երկրների անկախացումից ի վեր: Պատերազմ, վայրագություններ, առճակատումներ չկան, զինվորները վերադառնում են իրենց զորանոցները: Ապահովվել է հարաբերական խաղաղություն, հիմա եկել է . այն վերածելու երկարաժամկետ խաղաղության, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը: Ադրբեջանը աջակցում է տարածաշրջանում խաղաղության օրակարգին»,- հայտարարել է նախագահի օգնականը: