ՀԻՔՄԵԹ ՀԱՋԻНМ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՆ ԱՅԺՄ ՈՒՂՂՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ
«Ադրբեջանի օրակարգն այժմ ուղղված է Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորմանը»:
Այս մասին EU Today-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Հայաստանի անօրինական ռեժիմն այժմ զինաթափվել և դուրս է բերվել Ադրբեջանի տարածքից։ Սա նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու համար այժմ որևէ խոչընդոտ չկա։ Մենք կարծում ենք, որ սա պատմական հնարավորություն է՝ կառուցելու կայուն խաղաղություն՝ հիմնված այն հինգ հիմնարար սկզբունքների վրա, որոնք Ադրբեջանը առաջարկել է հայկական կողմին»,- ասել է նա։
Նրա խոսքով, Ադրբեջանը մոդել է ստեղծել Եվրասիայի ամենաձգձգվող հակամարտություններից մեկի լուծման համար։
Նախագահի օգնականը հիշեցրել է, որ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) չկարողացավ լուծել ղարաբաղյան հակամարտությունը, թեև դա եղել է կազմակերպության ստեղծման օրից ի վեր նրա առջև ծառացած խնդիրներից մեկը. «Մինսկի խումբը (ՄԽ) ձախողվեց, քանի որ նրա առաքելությունը կայանում էր Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացիան պահպանելուն և շարունակելում աջակցելու մեջ»։
Սակայն, ըստ Հիքմեթ Հաջիևի, օկուպացիայի և անարդարության դարաշրջանն ավարտված է.
«Ադրբեջանի օրակարգն այժմ ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը և երկկողմ հարաբերությունների կարգավորմանը։ Բայց ցանկացած խաղաղ ներգրավվածություն պահանջում է, որ երկու կողմերն էլ խաղան իրենց դերը, և Հայաստանը նույնպես պետք է բարի կամք դրսևորի: Մենք հայկական կողմին արդեն ներկայացրել ենք խաղաղության պայմանագրի հինգերորդ վերանայված տարբերակը, բայց չնայած ավելի քան երկու ամիս է անցել, նրանք դեռ չեն արձագանքել»։