ՄԱԶԱՀԻՐ ՓԱՆԱՀՈՎ. ԽԱՆՔԵՆԴԻՈՒՄ ԱՌԱՋԻՆԸ ՔՎԵԱՐԿՈՂԸ ԿՄՏՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Եկող տարվա փետրվարի 7-ին Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրություններում Խանքենդիում առաջինը քվեարկող18 տարին լրացած ադրբեջանցի ընտրողը կմտնի Ադրբեջանի պատմության մեջ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը:
«Տվյալ ընտրողին, ինչպես նաև ազատագրված շրջաններից, Խանքենդիից, Խոջալուից առաջինը տեղեկատվություն ներկայացնող լրատվամիջոցին կշնորհվի հատուկ պարգև», - ասել է Փանահովը:
Երկու ամսից արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիրը Ադրբեջանի ղեկավարը ստորագրել է դեկտեմբերի 7-ին: Իշխող «Ենի (նոր) Ազերբայջան» կուսակցությունն արդեն առաջադրել է գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը։