ԶԱԽԱՐՈՎԱ. ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՈՐՈՇԵՆ ԿՈՂՄԵՐԸ
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները պետք է որոշեն կողմերը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Երևանի և Բաքվի համատեղ հայտարարությունը։
«Մենք ողջունել ենք Բաքվի և Երևանի փոխադարձ համաձայնությունը հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ։ Մենք ողջունել ենք նրանց համաձայնությունը ռազմագերիներին «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով փոխանակելու վերաբերյալ, ինչը նպաստում է վստահության փոխադարձ ամրապնդմանը, բացում է լրացուցիչ հաշտեցման հնարավորությունները՝ համապատասխան այն պայմանավորվածություններին, որոնք կնքել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները 2020-2022 թվականներին»,- ասել է Զախարովան։
Նա նաև հավելել է, որ Մոսկվան, իր հերթին, պատրաստ է շարունակել աջակցել իր գործընկերներին հավասարակշռված համաձայնագրի մշակման հարցում։ Նրա խոսքով՝ նման փաստաթուղթը կոչված է վստահելի հիմքեր ստեղծել տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության համար: