ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱ. ՀՈՒՅՍ ԿԱ, ՈՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ

«Այս տարածաշրջանը, բառի ուղիղ իմաստով, կարելի է անվանել առանցքային ևս մեկ տարածաշրջան, որտեղ դեռ հույս կա, որ խաղաղության նախաձեռնությունները, որոնք մշակել են կողմերը Ռուսաստանի հետ միասին, կիրականացվեն», - ասել է Զախարովան «Սպուտնիկ» ռադիոկայանին տված հարցազրույցում։
Նա «բռիություն» է անվանել Հարավային Կովկասում Արևմուտքի ներգրավվածության փորձերը և պնդել, թե նման քաղաքականություն է տարվում ոչ թե հակամարտությունը կարգավորելու, այլ՝ «ճիշտ հակառակ նպատակներով»։
«Դժբախտաբար, մենք երկար տարիներ այստեղ նկատում ենք նման միտում, այժմ արևմտամետներն է՛լ ավելի են ակտիվացել», - հավելել է ռուս դիվանագետը։