ՕՍՄԱՆԻ. ՄԵՆՔ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆՔ՝ ԲԱՔՎԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԱՍՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

Մակեդոնիայի նախագահությունն աջակցում է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված քաղաքական գործընթացների շարունակմանը, ասել է ԵԱՀԿ-ի ներկայիս նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բուջար Օսմանին՝ Սկոպյեում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 30-րդ նիստում։
«Շարունակական, կառուցողական և ընդգրկուն երկխոսությունը՝ բարի կամքի ոգով միակ ճանապարհն է դեպի կայուն խաղաղություն: ԵԱՀԿ-ն առաջարկում է հարթակ այսօր, վաղը և տեսանելի ապագայի համար։ Մենք չպետք է մոռանանք, որ ԵԱՀԿ-ն ակտիվ է ողջ տարածաշրջանում և աշխատում է լուծումների վրա, որոնք բավարարում են մարդկանց կենսական պահանջները»,- ասել է Օսմանին:


Читайте также

Оставить комментарий