ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՆՀԻՄՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑՈՒՅՑ ԵՆ ՏԱԼԻՍ, ՈՐ ԵՐԵՎԱՆԸ ՉԻ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐԻՑ ԵՎ ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

«Նիկոլ Փաշինյանի անհիմն հայտարարությունները ցույց են տալիս, որ Երևանը չի հրաժարվում քաղաքական շահարկումներից և խեղաթյուրված մեկնաբանություններից», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի նոյեմբերի 10-ին հրապարակած հայտարարությունան մեջ:
Բաքուն խստորեն դատապարտում և մերժում է Հայաստանի վարչապետի այն պնդումները, թե Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչները «էթնիկ զտումների» են ենթարկվել:
ԱԳՆ-ն ընդգծում է, որ Փաշինյանը քաջատեղյակ է, որ հայ բնակիչների՝ Ղարաբաղից Հայաստան վերաբնակեցումն իրենց անձնական որոշումն է եղել և ոչ մի կապ չունի հարկադիր վերաբնակեցման հետ։
«Հայաստանի վարչապետին ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Ադրբեջանի հասցեին նման անհիմն մեղադրանքներն ակնհայտորեն հակասում են տարածաշրջան այցելած ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների ներկայացուցիչների զեկույցներին և հայտարարություններին»,- նշում է գերատեսչությունը:
ԱԳՆ-ն նաև կոչ է արել Երևանին դադարեցնել Ադրբեջանի դեմ ագրեսիվ զրպարտչական հռետորաբանությունը, ինչպես նաև դադարեցնել խաղաղ գործընթացին վնասող հայտարարությունները։
«Մենք հուսով ենք, որ Հայաստանը մոտ ապագայում համարժեք պատասխան կտա հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման Ադրբեջանի կոչերին»,- ընդգծում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։