ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԸԴՈՒՆԵԼ Է ԱՊՀ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ

Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը մասնակցած պաշտոնյաների թվում են եղել Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (СВР) ղեկավար Սերգեյ Նարիշկինը, ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Եվգենի Սիսոևը ինչպես նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի հատուկ ծառայությունների ղեկավարները։
Բարձրաստիճան ուժայինները Բաքու են ժամանել ԱՊՀ անվտանգության և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստին մասնակցելու նպատակով։