ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ. ԱՐԴԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ՝ ԴԻՐՔԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Արդեն մեկնարկել է հայկական անօրինական զինված կազմավորումների՝ դիրքերից դուրս բերման գործընթացը։
Այս մասին՝ ժողովրդին ուղղված ուղերձում ասել է նախագահ Իլհամ Ալիևը։
Պետության ղեկավարը նշել է, որ ընդունելով մեր պայմանները՝ նրանք այդ թվում սկսել են հանձնել նաև զենքերը։ «Հարց է առաջանում, թե ո՞ւմ էր ձեռնտու իրավիճակը այս վիճակին հասցնելը։ Չէ, որ, Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից անմիջապես հետո մենք, հայտնելով մեր արդարացի մտահոգությունը, բազմիցս դիմել ենք Հայաստանի ղեկավարությանը, նրանց հովանավորներին արտերկրում և այլ կողմերին և ասել, որ Հայաստանի զինված ուժերի ներկայությունն ադրբեջանական տարածքում անօրինական է, և պետք է վերջ դրվի դրան: Մենք ասել ենք, որ խունտայի անօրինական ռեժիմը պետք է ծալի իր այսպես կոչված դրոշը, որը ոչ այլ ինչ է, քան փալասի կտոր, դնի գրպանն ու հեռանա մեր հողերից։ Սա մեր ինքնիշխան իրավունքն է»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։
Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է, և դա ընդունում է ամբողջ աշխարհը, այդ թվում՝ դա հասկացել է նաև Հայաստանի ղեկավարությունը։
 «Եթե ժամանակին նրանք ասում էին, որ «Ղարաբաղը Հայաստան է և վերջակետ», հիմա ասում են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է» և ոչ միայն ասում, այլև չեն մոռանում նշել մեր տարածքի չափը։ Ճիշտ է, նրանք դա ինքնակամ չեն արել, այլ ստիպված են եղել անել «երկաթե բռունցքի» շնորհիվ։ Բայց փաստն առկա է: Հայաստանի կողմից Ղարաբաղը որպես Ադրբեջանի անբաժանելի մաս ճանաչելուց հետո ի՞նչ կարգավիճակ կարող է ունենալ հանցավոր ռեժիմը, որը 30 տարի շարունակ վայրագություններ է արել Ղարաբաղում ։ Ի՞նչ պետական խորհրդանիշներ կարող է նա ունենալ: Ին՞չ ընտրությունների մասին կարող է խոսք գնալ»,- նշել է պետության ղեկավարը։


Читайте также

Оставить комментарий