ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՉԻ ԸՆԴՈՒՆԻ ԲԵԼԳԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՀԱՋԱ ԼԱԲԻԲԻՆ ՀԱՅԱՆՊԱՍՏ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

Ադրբեջանական գործակալությունը այդ մասին հաղորդում է՝ չհրապարակելով իր աղբյուրը:
Բելգիայի արտգործնախարարը տարածաշրջան այցի շրջանակում այսօր կժամանի Ադրբեջան։
Ավանդաբար Ադրբեջանի նախագահն ընդունում է երկիր այցելող օտարերկրյա պետությունների արտգործնախարարներին, մինչդեռ APA գործակալությանը հայտնել են, որ Իլհամ Ալիևը չի ընդունի Բելգիայի արտգործնախարարին՝ հայանպաստ դիրքորոշման և Հայաստանում արած անհիմն հայտարարությունների պատճառով։
«Հաջա Լաբիբը Հայաստան այցի ժամանակ հնչեցրել է հայանպաստ հայտարարություններ, որոնք հեռու են իրականությունից և չեն համապատասխանում տարածաշրջանում տիրող իրավիճակին», - APA-ին ասել է աղբյուրը, որը գործակալությունը չի հրապարակում:


Читайте также

Оставить комментарий