ԲԵԼԳԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հուսով ենք, որ Բաքվում և Երևանում նոր խորհրդակցությունները պատմական շրջադարձի կհանգեցնեն։
Այս մասին հայտարարել է Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լաբիբը Երևանում իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում։
«Վերջին բանակցությունները ցույց տվեցին, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը մոտ է։ Խորհրդակցություններ պետք է անցկացվեն նախ Բրյուսելում, իսկ հետո՝ Երևանում և Բաքվում։ Հուսով ենք, որ դրանք պատմական շրջադարձի կհանգեցնեն»,- ասել է նախարարը՝ վստահեցնելով, որ կողմերը կարող են հույս դնել ԵՄ աջակցության վրա։


Читайте также

Оставить комментарий