Էլնուր Ասլանով. «20 տարվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբին այդպես էլ չհաջողվեց՝ իր հողը վերադարձնել թեկուզ մեկ հակադիր վերաբնակի»

irevanaz.comՀարցազրույց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության ու տեղեկատվական ապահովման բաժնի ղեկավար Էլնուր Ասլանովի հետ:
- Այս տարի լրանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնադրման 20 տարին: Ինչպե՞ս եք դուք գնահատում  համանախագահների աշխատանքը եւ Ձեր կարծիքով որո՞նք  են  խաղաղ գործընթացի «տեղապտւյտի» հիմնական պատճառները:
- Ինչպես հիշում եք, հենց այս օրերին, 19 տարի առաջ՝ մարտի 27-ից մինչև ապրիլի 3 -ը, հայկական կողմը, գործողություն անցկացնելով Քելբաջարի շրջանի օկուպացման ուղղոթյամբ, որը չի մտնում Լեռնային Ղարաբաղի տարածքի մեջ, խափանեց բանակցային խմբի՝ միջազգային դիտորդական առաքելությունը հակամարտության գոտի ուղարկելու մասին որոշումը: Ցավոք, 90 – ականների սկզբին ընդհանուր իրավիճակն այնպիսին էր, որ երբ քննարկվում էր հայկական ուժերի Ադրբեջանի տարածքներից դուրսբերման հարցը, Հայաստանը օկուպացրեց ադրբեջանական շրաջանները: Արդյունքում ստեղծվեց ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը, որն այն ժամանակ կոչվում էր ԵԱՀԽ, որի 20–ամյա տարելիցը  լրացավ մի քանի օր առաջ:
Այս տարիների ընթացքում՝ չնայած տարածաշրջանային եւ գլոբալ քաղաքականության մեջ տեղի ունեցող դժվարություններին եւ փոփոխություններին, Մինսկի խումբը, որը կազմված էր երեք համանախագահներից, փորձեց կատարել որոշակի մի աշխտանք՝ ձգտելով հաշտեցնել կողմերին եւ առաջարկել հակամարտության լուծման տարբերակներ: Առաջարկվող տարբերակները ոչ միշտ էին համապատասխանում տարածաշրջանային իրողություններին, եւ երբեմն հակասում էին պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքներին, ինչպես օրինակ, «միասնական պետություն» սկզբունքը, երբեմն ներկայացնում էին հնարավորություն՝ Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման համար:
Սակայն, ցավոք, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության 20 տարիների ընթացքում՝ համանախագահներին այդպես էլ չհաջողվեց թեկուզ մեկ հարկադիր տեղահանվածի վերադարձնել իր հողը, կամ նպաստել Ադրբեջանի օկուպացված տարածքների թեկուզ մեկ հեկտարի ազատմանը:
Իհարկե, շատ դժվար է հաշտեցնել երկու պատերազմող կողմերին: Նույնիսկ ավելի դժվար է անել այդ, երբ կողմերից մեկը՝ լինելով ագրեսոր, փորձում է պահպանել ստատուս քվոն, անընդհատ նահանջում է նախապես համաձայնեցված սկզբունքներից եւ ձեռք բերված համաձայնություններից, ինչպես նաեւ չի  ցուցադրում  խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու ցանկություն:
Հայաստանն անում է հնարավորին ամեն ինչ, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը մնա անարդյունք: Մյուս կողմից, ոչ բոլոր համանախագահող երկրներն են պատշաճ մակարդակի ճնշում գործադրում Հայաստանի վրա, որպեսզի հակամարտությունը լուծվի արդար ճանապարհով: Որոշ ուժեր նույնիսկ Հայաստանին տնտեսական եւ քաղաքական աջակցություն են ցուցաբերում, որի արդյունքում նա շարունակում է Ադրբեջանի դեմ իրականացնել ագրեսիվ քաղաքականություն:
Այդպես շարունակել չի կարող , քանի որ Հայաստանի գործողությունը արմատապես հակասում է բոլոր ընդունված միջազգային փաստաթղթերին, որը խախտում է ՄԱԿ - ի կանոնադրության մի շարք հոդվածները, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները եւ ԵԱՀԿ-ի Հելսինկյան եզրափակիչ ակտի կոնվենցիան:
- Համանախագահ երկրների նախագահներին  ուղղվաց իրենց շնորհավորական նամակներում Հայաստանի նախագահը եւ այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարծիք են հայտնել, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործում առաջընթացի բացակայության հիմնական մեղավորը հանդիսանում է Ադրբեջանը: Ինչպե՞ս կարելի է գնահատել նման հայտարարությունները եւ նրանք ի՞նչ նպատակ են հետապնդում:
- Ադրբեջանը, որպես երկիր, որի տարածքը օկուպացված է եւ ունի մոտ մեկ միլիոն փախստականեր ու հարկադիր վերաբնակներ, չի կարող մեղավոր հանդիսանալ առաջընթացի բացակայության գործում: Ղարաբաղի եւ հարակից ադրբեջանական յոթ շրջանների տարածքում գտնվող Ադրբեջանի պատմական եւ մշակութային ժառանգությանը անուղղելի վնաս է հասցվել:
Շահագործվում են  բնական ռեսուրսները, իսկ Լեռնային Ղարաբաղը դարձնելով «գորշ գոտի», այնտեղ իրականացվում է ամեն տեսակի անօրինական գործունեություն, այդ թվում օկուպացված տարածքների միջոցով իրականացվում է զենքի եւ թմրանյութերի փոխադրում: Շրջակա միջավայրին եւ օկուպացված տարածքներում կենսաբանական բազմազանությանը պարբերաբար շատ լուրջ վնասներ են հասցվում: Երեւանի կողմից կառավարվող մարիոնետային  վարչակարգը  շատ լավ է գիտակցում, որ Ղարաբաղում նրանք ընդմիշտ չեն, այնպես, որ մենք բոլորս ականատեսն եղանք այն փաստի, որ վերջին տարիներին հայկական կողմը իրականացնելով կանխամտածված քաղաքականություն՝ շփման գծում կազմակերպում է լայնածավալ հրդեհներ: Ի դեպ, ըստ ԵԱՀԿ առաքելության «հրդեհներն դարձան բնապահպանական եւ տնտեսական վնասների պատճառ եւ ստեղծեցին սպառնալիք՝ ուղղված մարդկանց առողջությանն ու անվտանգությանը»:
Հայաստանը փորձում է ժամանակ շահել եւ պահպանել ստատուս քվոն: Եւ Հայաստանի ղեկավարների բոլոր ելույթները շատ հաճախ լի են լինում ստերով ու կեղծիքներով, որոնք հաստատում են հայկական կողմի տարածքային պահանջներն ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Ադրբեջանի այլ տարածքների, Վրաստանի եւ Թուրքիայի հանդեպ:
- Ինչպես  հայտնի է, Ռուսաստանի նոր նախագահ  է ընտրվել Վլադիմիր Պուտինը: Կարելի՞ է արդյոք Լավրովի այցից ակնկալել նոր թափ Լեռնային Ղարաբաղի գործընթացում, որը կապված է Վլադիմիր Պուտինի իշխանության գալու հետ:
- Տվյալ հարցի հետ կապված մենք Ռուսաստանից ակնկալում ենք ջանքերի ակտիվացում՝ հայ - ադրբեջանական հակամարտության կարգավորման գործըթացում: Վերջին տարիներին ռուսական կողմի, մասնավորապես նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ տեղի ունեցավ մի շարք հանդիպումներ, ընդունվել է Մայնդորֆի հռչակագիրը: Մենք անկեղծաբար ուզում ենք  հուսալ, որ Վլադիմիր Պուտինը նախագահությունը հիշողության մեջ կմնա որպես Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության հաստատման եւ օկուպածված տարածքների վերադարձման պահ:



Читайте также

Оставить комментарий