ԲԱՅՐԱՄՈՎԸ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՊԱՏՄԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի նախագահ Թամարա Ռաստովաչ Սիամաշվիլին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Գաբրիելա Ռամոսը կիրակի օրը կայացած հանդիպմանը քննարկել են համագործակցության հարցեր, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
«Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության օրակարգի արդի հարցերի, Ադրբեջանի կողմից առաջ քաշված նախաձեռնությունների, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Բայրամովը զրուցակիցներին տեղեկացրել է նաև հետպատերազմյան շրջանում Հարավային Կովկասում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի մասին։