ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԸ, ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՀՌՈՄԻ ՊԱՊ ՆՈՐԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՑԻՍԿՈՍԻՆ

Արևմտյան Ադրբեջանի համայնքը, ուղերձ հղելով Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսին, նրանից աջակցություն է խնդրել, որպեսզի Հայաստանից վտարված ադրբեջանցիները կարողանան այցելեն իրենց տներ, գերեզմաններ ու սրբավայրեր։
Այս մասին տեղեկությունը է տարածել Արևմտյան Ադրբեջանի Համայնքի մամուլի ծառայությունը։
Դիմումում ասվում է.
«Ձերդ Սրբություն.
Արևմտյան Ադրբեջանի Համայնքի անունից, որը զբաղվում է Հայաստանից վտարված ադրբեջանցիների իրավունքների պաշտպանությամբ, սրտի ցավով անկեղծ կոչ ենք անում ձեզ՝ հանուն արդարության և խաղաղության։ Արևմտյան Ադրբեջանի համայնքը ստեղծվել է 1989 թվականին՝ ապահովելու Հայաստանի կառավարության կողմից մեծ անարդարության ենթարկված ադրբեջանցիների միասնական ձայնը։
Մեծ վշտի զգացումով Ձեզ ենք փոխանցում մեր ժողովրդի դառը պատմությունը։ Հայաստանը բռնի ուժով վտարել է բոլոր ադրբեջանցիներին իրենց հարազատ տներից, պղծել ու ավերել է նրանց կրոնական ու մշակութային օջախները։ Այս անմարդկային գործողությունները խախտում են ոչ միայն միջազգային իրավունքը, այլև խաղաղության, համակեցության և փոխադարձ հարգանքի սկզբունքները։
Ադրբեջանցիներին և այլ էթնիկ խմբերին իրենց տարածքից վտարելու և դրանով իսկ մոնոէթնիկ տարածք ստեղծելու Հայաստանի վարած քաղաքականությունը ուղղակիորեն հակասում է մեր տարածաշրջանի էթնիկ և կրոնական բազմազանության հարուստ պատմությանը։ Հայաստանի կողմից մեր հիմնարար իրավունքների խախտումն ու մերժումը մեզ մղում է անվերջ տառապանքի մեջ և խոչընդոտում կայուն խաղաղության և հաշտեցման հեռանկարներին։
Զերդ Սրբություն.
Մենք դիմում ենք Ձեզ՝ որպես միջկրոնական երկխոսության և հաշտության անխոնջ պաշտպան։ Ձեր հարգալից դիրքորոշումը բարոյական մեծ կշիռ ունի, և մենք խոնարհաբար խնդրում ենք ձեզ աջակցել վստահության ամրապնդման միջոցառումների իրականացմանը, որոնք թույլ կտան ադրբեջանցիներին այցելել Հայաստանում լքված տներ, գերեզմաններ և սրբավայրեր: Այս պարզ ակտը, որը թույլ է տալիս մեր ժողովրդին կրկին վերամիավորվել իր ժառանգության հետ և աղոթել նրանց համար բարոյական խորը նշանակություն ունեցող վայրերում, հզոր քայլ կլինի ողորմության և հաշտության ճանապչարհին:
Առաջիկա Գուրբան Բայրամի տոնը՝ մարմնավորելով հիշողությունը, անձնուրացությունն ու հաշտությունը, բարենպաստ պահ է այս հարցի արդիականության վրա ուշադրություն հրավիրելու և Հայաստանից վտարված ադրբեջանցիներին աջակցություն և համերաշխություն հայտնելու համար։ Ադրբեջանցիների՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքի ճանաչումն ու պաշտպանությունը, մեզ օգնելը սուրբ օջախներ այցելելու հարցում ոչ միայն մխիթարություն կլինի մեծ տառապանքների և տանջանքների ենթարկված մարդկանց համար, այլ նաև կնպաստի խաղաղության և հաշտության հաստատմանը տարածաշրջանում։
Վստահ ենք, որ Ձեր հեղինակավոր միջամտությունը մեծ ազդեցություն կունենա Հայաստանից վտարված ադրբեջանցիների արդարության վերականգնման և մարդու իրավունքների ապահովման գործում։ Ձեր ողորմածության համար հնչեղ ձայնը՝ ի պաշտպանություն ընչազուրկների, մեծ կշիռ ունի դրական փոփոխությունների, փոխըմբռնման և համակեցության ոգու համար»:


Читайте также

Оставить комментарий