ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ. «ՄԻԱՑՈՒՄ» ԳԻՐՔԸ, ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՐՔԸ ՓԱԿՎԱԾ Է

«Ադրբեջանի և Հայաստանի միջև պետք է խաղաղության պայմանագիր կնքվի՝ հիմնված տարածքային ամբողջականության սկզբունքի վրա», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ այցելելով Լաչին:
Իլհամ Ալիևը շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, մասնավորապես, որ Բաքուն «երբեք չէր կարող համաձայնել, որ Լաչինը և Քելբաջարը մնային Հայաստանի ձեռքում», Ղարաբաղյան երկրորդ պատերազմն Ադրբեջանի փառահեղ պատմությունն է, Հայաստանը դեռ չի կարողանում ամոքել այդ դառը պարտության ցավն ու վերքերը:
«Ադրբեջանի հետ այսօր հաշվի են նստում՝ ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային մասշտաբներով, և անկախ ադրբեջանական պետությունն ի վիճակի է հասնել ցանկացած արդյունքի», - նշել է Իլհամ Ալիևը:
Նա վստահեցրել է, որ Հայաստանից Ադրբեջանի Ղարաբաղի շրջան և հակառակ ուղղությամբ երթևեկությունը գտնվում է լիակատար վերահսկողության տակ: Դիմելով Ղարաբաղո հայերին՝ ադրբեջանական պետության ղեկավարը պնդել է, որ «Միացում» գիրքը, անջատողականության գիրքը փակված է, և որ նրանց մնում է մեկ ճանապարհ՝ դեն նետել պետական կեղծ ատրիբուտները և ենթարկվել Ադրբեջանի օրենքներին:


Читайте также

Оставить комментарий