ՂԱՐԱԲԱՂԱՀԱՅԵՐԻ՝ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՐՁԵՐԸ

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը՝ Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին հրավիրել է երկրորդ հանդիպմանը՝ շարունակելու շփումները վերաինտեգրման, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հարցը քննարկելու համար։ Հանդիպումն առաջարկվել է առաջիկա օրերին անցկացնել Բաքու քաղաքում։
Անմիջապես հայկական տարբեր լրատվամիջոցներն ու TG ալիքները սկսեցին կեղծ տեղեկություններ տարածել, թե Ղարաբաղի հայերը նման հրավեր չեն ստացել, այլ միայն ԶԼՄ-ներից են իմացել այդ մասին։
Հարկ է նշել, որ հրավերի մասին տեղեկությունը տարածվել է նախագահի աշխատակազմի թվիթերյան պաշտոնական էջում։
Տեղեկությունը հրապարակել է նաև Ազերթաջ պետական լրատվական գործակալությունը և Ադրբեջանի հայալեզու կայքերը, այդ թվում Irevanaz.com-ը։
Ավելին, մեր ստացած հավաստի տվյալների համաձայն, մինչ այս մամուլի հաղորդագրության տարածումը, ղարաբաղցի հայերի ներկայացուցիչների հետ շփումների համար պատասխանատու անձինք նրանց են փոխանցել պաշտոնական Բաքվի այս առաջարկը։ Եվ միայն դրանից հետո է տեղեկությունը տարածվել լրատվամիջոցներով։
Ակնհայտ է, որ նման լցոնումները ղարաբաղահայության որոշակի մասի հերթական փորձն է՝ խուսափելու վերաինտեգրման հետ կապված հարցերի կառուցողական քննարկումից։


Читайте также

Оставить комментарий