ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՊԵՏՔ Է ԿԱՌՈՒՑՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՄԵՐԻ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ ՈՐԵՎԷ ԴՐՈՒՅԹ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է»
Մյունխենում տեղի ունեցած Բլինքեն-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է, որ հանդիպումը «լավ է անցել», իր կարծիքով՝ «կառուցողական»։ Նա նշել է, որ շատ հարցեր են քննարկվել, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը։
«Գլխավոր հարցն այն է, որ խաղաղության համաձայնագիրը պետք է կառուցվի միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա, Ղարաբաղի մասին որևէ դրույթ անընդունելի է։ Երեք օր առաջ մենք ստացել ենք Հայաստանի պատասխան առաջարկները մեր առաջարկների վերաբերյալ։ Հիմա մենք այն ուսումնասիրում ենք»,- ասել է Ալիևը։