ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ
Ադրբեջանի նախագահը քննադատել է Եվրամիությանը՝ առանց Բաքվի հետ համաձայնեցնելու Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահման քաղաքացիական նոր առաքելության ուղարկելու համար։
«Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել երկու ամսով, որը սակայն, ինչ-որ պատճառով խախտվել է։ Եթե ինչ-որ բան ենք պայմանավորվել, թեկուզ՝ բանավոր, պետք է կատարենք», - ասել է Ալիևը։
Նա նշել է, որ առանց Ադրբեջանի համաձայնության, միևնույնն է, այդ առաքելությունը չի ամրապնդի տարածաշրջանի անվտանգությունը, մյուս կողմից՝ բացասաբար կազդի Եվրամիության հովանու ներքո անցկացվող բանակցությունների վրա։
Խոսելով բանակցությունների մասին՝ Ալիևը ասել է, որ այսօր Ադրբեջանը դրանց համար որպես հարմար հարթակ է դիտարկում Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները:
«Եվրամիությունն էլ կարող է նման հարթակ լինել, եթե ազնիվ պահի իրեն», - ասել է Ալիևը, հավելելով, որ ազնիվ չպահելու հետևանքով Ֆրանսիան ինքն իրեն մեկուսացրեց։