ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԵՆ ՄԵԿ ԲՌՈՒՆՑՔԻ ՊԵՍ
Նախագահ Իլհամ Ալիևը ուղերձով դիմել է ադրբեջանական ժողովրդին՝ Համայն աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա և Նոր տարվա կապակցությամբ։
-Անցյալ տարի Ադրբեջանի ժողովրդին ուղղված իմ ամանորյա ուղերձում ես վստահություն էի հայտնել, որ 2022 թվականը մեր երկրի համար հաջող է լինելու։ Եվ այդպես էլ եղավ։ Մեր առջև դրված բոլոր խնդիրները կատարված են, Ադրբեջանը էլ ավելի է հզորացել:
Երկու տարի առաջ մարտի դաշտում տարած մեր պատմական հաղթանակը ամրագրեցինք նաև քաղաքական հարթությունում։ Այս տարվա հոկտեմբերին Պրահայում և Սոչիում կայացած հանդիպումներում Հայաստանը պաշտոնապես ճանաչեց մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Կարծում եմ, որ դրանից հետո բոլոր պայմանները ստեղծվեցին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար, և խաղաղության պայմանագիր կարելի է կնքել Ադրբեջանի կողմից առաջարկված հայտնի հինգ սկզբունքների հիման վրա։
Այս տարի մենք էլ ավելի ենք մեծացրել մեր ռազմական հզորությունը։ Այս ուղղությանը միշտ մեծ ուշադրություն է դարձվում։ Ադրբեջանն իր ռազմական հզորությունը ցուցադրեց Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ժամանակ։ Միաժամանակ, պատերազմից անցած երկու տարում իրականացված բարեփոխումների, նոր զինված կազմավորումների ստեղծման, նոր սպառազինության և ժամանակակից ռազմական տեխնիկայի ձեռք բերման արդյունքում մեր ռազմական ներուժն ավելի մեծացավ։
Այս տարի իրականացվեցին մի քանի մարտական գործողություններ, որոնք ևս մեկ անգամ հաստատեցին մեր բանակի մարտունակության բարձր մակարդակը։ «Ֆարուխ», «Հատուցում» գործողությունները, ինչպես նաև այս տարվա սեպտեմբերին Հայաստանի հետ սահմանի երկայնքով տեղի ունեցած ռազմական բախումները նշանավորվեցին մեր հերթական փայլուն հաղթանակով։ Սահմանային բախումների արդյունքում Ադրբեջանը կարողացավ ավելի ամրապնդել իր դիրքերը ռազմավարական շահավետ շատ բարձունքներում։
Օգոստոսի 26-ին, նախատեսվածից շատ ավելի շուտ, մենք ազատագրեցինք նաև Լաչին քաղաքը և միաժամանակ վերադարձանք Լաչինի շրջանի Զաբուխ և Սուս գյուղեր։ Սա նույնպես մեծ ձեռքբերում է։ Լաչին քաղաքում արդեն ընթանում են լայնածավալ շինարարական-վերականգնողական աշխատանքներ։ Վստահ եմ, որ 2023 թվականին լաչինցիներին կվերադարձնենք Լաչին, առաջին նախկին վերաբնակիչները կվերադառնան իրենց հայրենի հողեր։
Միաժամանակ այս տարի Աղալը գյուղում կյանքն արդեն վերականգնվել է։ Առաջին նախագիծն իրականացվել է և զանգիլանցիները վերադարձել են հայրենի հող։ Սա պատմական իրադարձություն է, քանի որ պատերազմից երկու տարի չանցած, ընդամենը մեկուկես տարի անց մենք արդեն վերադարձրել ենք առաջին նախկին վերաբնակներին իրենց հայրենի հողեր և նրանց համար ստեղծել ենք հիանալի պայմաններ։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր պետությունը հզոր է, մեր կամքը՝ աննկուն։ Միաժամանակ դա ցույց է տալիս մեր ժողովրդի մեծությունը։
Սա վկայում է, որ մեր քաղաքացիները կապված են իրենց նախնիների հողերին։ Ինչպես ասում են՝ հայրենի հողը ձգում է։ Անգամ երիտասարդները, երեխաներն ու դպրոցականները, որոնք երբեք չէին տեսել այդ վայրերը, մեծ ոգևորությամբ վերադարձան Աղալը։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս մեր ժողովրդի մեծությունը։ Սա ցույց է տալիս, որ հարկադիր վերաբնակները անհամբեր սպասում են իրենց հայրենի հողեր վերադառնալու օրվան:
Հաջողությամբ իրականացվում է նաև «Մեծ վերադարձ» ծրագիրը։ Մի շարք քաղաքներում շինարարական աշխատանքներն արդեն մեծ թափ են ստացել։ Առաջին հերթին՝ Շուշայում, միաժամանակ Աղդամում, Ֆիզուլիում, Զանգիլանում, Լաչինում լայնածավալ ստեղծագործական աշխատանք է տարվում, կառուցվում են հիվանդանոցներ, դպրոցներ, բնակելի շենքեր։ Բացի այդ, արդեն հաստատվել են տասից ավելի գյուղերի գլխավոր հատակագծերը, որոնցից մի քանիսի հիմքն անձամբ ես եմ դրել։ Ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ կազմվել և հաստատվել են բոլոր ազատագրված քաղաքների ու գյուղերի գլխավոր հատակագծերը։ Բոլոր աշխատանքները կիրականացվեն այդ գլխավոր հատակագծերի հիման վրա։ Միևնույն ժամանակ, մեր բոլոր ծրագրերն արտացոլված են «Մեծ վերադարձ» ծրագրում, և ես վստահ եմ, որ հարյուր հազարավոր նախկին հարկադիր վերաբնակներ մոտ ապագայում կվերադառնան իրենց հայրենի հողեր։
Իհարկե, սրան զուգահեռ ընթանում են ականազերծման աշխատանքներ։ Ցավոք, Հայաստանը մեզ չի տրամադրել ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները։ Հետպատերազմյան շրջանում ականների պայթյունի հետևանքով մոտ 300 ադրբեջանցի կա՛մ մահացել է, կա՛մ էլ ծանր վիրավորվել։
Այս տարի Զանգիլանում բացեցինք միջազգային օդանավակայան։ Սա երկրորդ օդանավակայանն է ազատագրված տարածքներում։ Երրորդը շահագործման կհանձնվի առավելագույնը երկու տարուց։
Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված լայնածավալ աշխատանքներ են տարվում, կառուցվում են երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ։ Հայաստանն ուզի, թե չուզի՝ Զանգեզուրի միջանցքն անպայման բացվելու է: Մենք ցույց ենք տալիս մեր կամքի անսասանությունը, ամեն ինչ ընթանում է ըստ պլանի։ Մեր պահանջը հիմնավոր է և արդարացի։ Մենք պետք է և կունենանք կապ Ադրբեջանի հիմնական մասի և նրա անբաժանելի տարածքի՝ Նախչըվանի Ինքնավար Հանրապետության միջև։
Ավանդաբար մենք լրջորեն զբաղվել ենք մարզերի զարգացման ծրագրով։ Այս տարի կատարել եմ 30 ուղևորություն դեպի մարզեր, այդ թվում՝ 21 ուղևորություն դեպի ազատագրված տարածքներ։
Անցած տարին ես հայտարարել էի «Շուշա քաղաքի տարի»։ Մենք շատ լայնորեն և հանդիսավոր կերպով նշեցինք Շուշա քաղաքի 270-ամյակը։ Հաջորդ տարին հռչակվել է «Հեյդար Ալիևի տարի»։ Հաջորդ տարի կնշենք համազգային առաջնորդի 100-ամյակը։ Հեյդար Ալիևի հիշատակի նկատմամբ հարգանքի ամենամեծ դրսևորումը մեր հավատարմությունն է նրա ուղու հանդեպ։ Մենք գնում ենք այս ճանապարհով, և այսօր դրա հիմքում դրված են Ադրբեջանի իրողությունները, հաջողություններն ու հաղթանակները։
Այսօր Համայն աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրն է։ Ավանդույթի համաձայն՝ անկեղծորեն ողջունում եմ աշխարհասփյուռ մեր բոլոր հայրենակիցներին և մաղթում նրանց հաջողություն։ Նրանք գիտեն, որ կա ուժեղ, անկախ Ադրբեջանի պետություն, որը կանգնած է իրենց թիկունքում։ Վստահ եմ, որ արտերկրում ապրող ադրբեջանցիներն այսօր իրավամբ հպարտանում են նրանով, որ անկախ Ադրբեջանի, հաղթական Ադրբեջանի զավակներն են։
Աշխարհի ադրբեջանցիների համագումարը, որն այս տարի տեղի ունեցավ Շուշայում, իսկապես պատմական իրադարձություն էր։ Այս համագումարի անցկացումը Շուշայում ուներ շատ մեծ խորհրդանշական նշանակություն: Ինչպես ադրբեջանական հասարակությունը և Ադրբեջանի քաղաքացիները համախմբված են մեկ բռունցքի պես, ես վստահ եմ, որ աշխարհի ադրբեջանցիները՝ նրանց բացարձակ մեծամասնությունը, նույն մոտեցումն են ցուցաբերելու։ Ամեն դեպքում, ուժեղ Ադրբեջանը նրանց համար մեծ հենարան է։