ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ. «ԷԹՆԻԿ ՀԱՅԵՐՆ ՈՒՆԵՆ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ԱՅԴ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ, ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՈՒՄ Է ՆՐԱՆՑ ԱՅԴ ԻՐԱՎՈՒՆՔԸ»
«Էթնիկ հայերն ունեն ապրելու իրավունք այդ տարածքներում՝ Ադրբեջանի օրենքների շրջանակում, և ադրբեջանական պետությունը ճանաչում է նրանց այդ իրավունքը»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Նա առանց անուններ հնչեցնելու պնդել է, որ որոշ ուժեր շահագրգռված չեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ։
Ադրբեջանցի պաշտոնյան ասել է, որ անհրաժեշտ է դիմել հակառակ կողմին, լրջորեն զգուշացնել և վերջ դնել սադրանքներին։
«Այդ ճանապարհով նրանք ոչ մի բանի չեն հասնի։ Ադրբեջանական կողմի դիրքորոշումը արդարացի է և կառուցողական։ Բոլոր հարցերը պետք է լուծվեն, կարող են լուծվել և կլուծվեն Ադրբեջանի օրենքների ու Ադրբեջանի ինքնիշխանության շրջանակներում»,- հայտարարել է Բայրամովը։