ՌԵՋԵՓ ԹԱՅԻՓ ԷՐԴՈՂԱՆ. ՂԱՐԱԲԱՂԸ ՏԱՐԱԾՔ Է, ՈՐԸ ԳՏՆՎՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ԱՐԱԳ ԿԱՏԱՐԻ ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այս մասին լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Սոչիից վերադառնալուց հետո:
«Առաջին հերթին մենք դատապարտում ենք հարձակումը, որի արդյունքում նահատակվեց մեր ադրբեջանցի եղբայրներից մեկը։ Ղարաբաղը տարածք է, որը գտնվում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում։ Ադրբեջանը, բնականաբար, չի ցանկանում, որ իր տարածքում ապօրինի զինված կազմավորումներ լինեն։ Եռակողմ հայտարարության ստորագրումից անցել է գրեթե երկու տարի։ Չափազանց կարևոր է, որ Հայաստանը հնարավորինս արագ կատարի իր պարտավորությունները»,- հավելել է Թուրքիայի առաջնորդը։
Թուրքիայի ղեկավարը նաև դատապարտել է Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը։