ՄԻՆՍԿՈՒՄ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ՄԻՋԵՎ

ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը ժամանել է Մինսկ, որտեղ կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստին, ինչպես նաև դատախազության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումներին։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունic, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Այցի ընթացքում Իգոր Կրասնովը կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ, կկայանա նաև եռակողմ հանդիպում Ադրբեջանի և Հայաստանի գլխավոր դատախազներ Քամրան Ալիևի և Արթուր Դավթյանի հետ, որի ընթացքում կքննարկվեն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։


Читайте также

Оставить комментарий