ՀԻՔՄԵԹ ՀԱՋԻԵՎ. ՄԵՆՔ ՄԵԾ ՀԱՎԱՏ ՈՒՆԵԻՆՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

«Մենք մեծ հավատ ունեինք միջազգային ինստիտուտների նկատմամբ։ Մենք կարծում էինք, որ այդ ինստիտուտները խաղաղություն կբերեն Ադրբեջանին»։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Բաքվի IX գլոբալ ֆորումի շրջանակներում կայացած «Գլոբալ անվտանգության կառուցվածքի վերանայումը և խաղաղության հեռանկարները» խորագրով նիստում։
Նրա խոսքով, այս հարցերում ադրբեջանական հասարակության սպասելիքները նույնպես չարդարացան. «ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստանին ագրեսոր չանվանեց։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, լիովին ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ընդունեց 4 բանաձև Հայաստանի կողմից օկուպացված տարածքների վերաբերյալ»։


Читайте также

Оставить комментарий