ԲԻՆԱԼԻ ՅԸԼԴԸՐԸՄ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԿԱՏԱՐԵԼ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

«Մենք ապրում ենք բարդ աշխարհաքաղաքական տարածաշրջանում և պայքարում ենք ահաբեկչության դեմ արդեն 40 տարի: Մեր տարածաշրջանը տուժում է Իրաքում, Սիրիայում, Բալկաններում և ներկայումս Սև ծովի հյուսիսում անկայունությունից»:
Այս մասին՝ «Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական միություն՝ խաղաղության և կայունության աղբյուր Կովկասի և տարածաշրջանի համար» թեմայով համաժողովում հայտարարել է Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցության առաջին փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը։
Նրա խոսքով, գլխավոր խնդիրը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության վերականգնումն է. «Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունը արտացոլում է Զանգեզուրի միջանցքի հարցը։ Այս փաստաթղթի դրույթների կատարումը Հայաստանի պարտքն ու պարտականությունն է։ Որպեսզի խաղաղությունը օգուտ տա տարածաշրջանային համագործակցությանը և կայունությանը, ավելի շատ քննարկումներ են անհրաժեշտ»։


Читайте также

Оставить комментарий