Ռաֆֆի Հովհաննիսյան – ՀՀ նախկին արտգործնախարար, «Ժարանգություն» ազգային-ազատական կուսակցության վարչության նախագահ
Ռաֆֆի Հովհաննիսյանը ծնվել է 1959 թվականի նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգի Ֆրեզնո քաղաքում: Ավարտել է Կալիֆորնիայի համալսարանի Մերձավոր Արեւելքի հետազոտությունների ֆակուլտետը, Մասաչուսեսի համալսարանի իրավունքի եւ դիվանագիտության ֆակուլտետը, Վաշինգտոնի Ջորջիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավագիտության դոկտոր է:
1991 թվականին Ռաֆֆի Հովհաննիսյանը նախաձեռնում է ստեղծել Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարություն եւ հենց այդ նույն թվականի նոյեմբերին նշանակվում է Հայաստանի Հանրապետության առաջին Արտաքին գործերի նախարար: Սակայն, նախարար նշանակվելուց անմիջապես հետո, Ռաֆֆի Հովհաննիսյանի եւ իշխանավորների, մասնավորապես Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ ստեղծվում է լարված իրավիճակ: Բանը նրանում էր, որ նա ջանում էր երկրի արտաքին քաղաքականությունը ինքնուրույն կառավարել եւ այն իրականացնել իր մշակած պլանի համաձայն: Հովհաննիսյանը հաճախ հրաժարվում էր կատարել Լեւոն Տեր-Պետրոսյանի կարգադրություններն ու հրահանգները եւ նախագահի հետ մտնում էր բանավեճի:
Ռաֆֆի Հովհաննիսյանը մասնավորապես կողմնակից էր ԱՄՆ-ի դիրքորոշման եւ ջանում էր արտաքին քաղաքականությունը վարել ԱՄՆ-ի դիրքորոշմամբ, բավարար չէր գնահատում Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանում ունեցած դերը եւ այդուհանդերձ հոռետեսորեն էր նայում Անկախ Պետությունների Համագործակցության ապագային: Հատկանշական է, որ Ռաֆֆի Հովհաննիսյանը լինելով Հայաստանի արտգործնախարար, ոչ մի անգամ, պաշտոնական այցով Մոսկվա չի մեկնել, սակայն բազմիցս այցելել է ԱՄՆ եւ Եվրոպական երկրներ: Հովհաննիսյանի արտաքին քաղաքականությունը գործնականապես ունի միջին արեւելյան ուղղություն: Նա ոչ մի ուշադրություն չէր դարձնում Վրաստանի, Ուկրաինայի, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայի երկրներին: Բացի դրանից Ռաֆֆի Հովհաննիսյանը Ղարաբաղյան հակամարտության հանդեպ շատ կոշտ դիրքորոշում ունի եւ այդուհանդերձ հանդես է գալիս Ադրբեջանին նվազագույն զիջումներ անելու դիրքորոշմամբ:
Ռաֆֆի Հովհաննիսյանի գործողությունները ջղաձգորեն էր ընդունվում Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմակիցների կողմից: Մոսկվան եւս ջերմորեն չէր ընդունում Ռաֆֆի Հովհաննիսյանին:
1992 թվականի հոկտեմբերի 16-ին նախագահի խնդրանքով Հովհաննիսյանը հրաժարական տվեց: Նախագահին մոտ հավաստի աղբյուրների տեղեկությունների համաձայն Տեր-Պետրոսյանը նրան առաջարկել էր նախագահի խորհրդականի պաշտոն, սակայն Ռաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել էր դրանից:
2003 թվականին Ռաֆֆի Հովհաննիսյանն ստեղծեց «Ժառանգություն» կուսակցությունը, որը շատ կարճ ժամանահատվածում մեծ համբավ եւ ճանաչում է գտնում հասարակության շրջանում եւ մեծ դեր էր խաղում երկրի քաղաքական դաշտում:
Ռաֆֆի Հովհաննիսյանը ներկա իշխանությունների հանդեպ անցնում է ընդիմության շարքերը եւ անդամագրվում Արամ Սարգսյանի «Հանրապետություն» եւ Ստեփան Դեմիրճյանի ժողովրդական կուսակցություններին:
2003 թվականին Ռաֆֆի Հովհաննիսյանը իր թեկնածությունն է դնում նախագահական ընտրություններին, սակայն, ըստ Սահմանադրական օրենքի նախագահ կարող է ընտրվել նա, ով վերջին 10 տարում ունի Հայաստանի քաղաքացիություն: Դրա համար էլ նա դուրս է մնում նախագահական ընտրություններից:
Ռաֆֆի Հովհաննիսյանը աչքի է ընկնում արեւմտյան կողմնորոշում ունեցող ընդիմադիր դաշինքի ստեղծմամբ: Նա իր գործունեությամբ աչքի է ընկնում սփյուռքում եւ մեծ համբավ է վայելում Արեւմուտքի քաղաքական շրջապատում: Ըստ փորձագետների կարծիքների Ռ.Հովհաննիսյանը շատ մեծ կարողություններ եւ հմտություններ ունի հայ քաղաքականության բնագավառում նշանավոր գործիչ դառնալու համար: Եվ իզուր չեն ասում, որ Ռաֆֆի Հովհաննիսյանը ընդունակ է ազդել Հայաստանի քաղաքական գործընթացին եւ այն ծառայեցնել պետությանն ու ժողովրդին: Սակայն, այդուհանդերձ Հայաստանում նրան ոչ ոք չի ընդունում որպես իր քաղաքագետն ու դիվանագետը եւ մինչեւ այսօր էլ նրան անվանում են Հայրենիքը կորցրած ամերիկացի:
Որոշ տեղեկությունների համաձայն Ռ.Հովհաննիսյանի եւ Արամ Սարգսյանի միջեւ որոշ տարաձայնություններ են առաջացել արեւմտյան հակումով դաշինք ստեղծելու կապակցությամբ, որը խոչնդոտում է ընդիմության համախմբվելուն: Ռաֆֆի Հովհաննիսյանը գտնում է, որ ռուսամետ իշխանափոխության համար անհրաժեշտ է կառչել Արեւմուտքի օժանդակության, որից հետո օգտագործել ներքին միջոցներն ու հնարավորությունները: Եվ այդուհանդերձ Ռաֆֆի Հովհաննիսյանը հակված է դեպի Եվրամիությունն ու Եվրախորհրդին եւ դրանց առաջավոր անդամները: Իսկ Արամ Սարգսյանը պնդում է, որ դրանց միջամտությունն անհրաժեշտ է հեղափոխական գործողություններից հետո: Բացի դրանից Արամ Սարգսյանը ավելի շատ շփման մեջ է ԱՄՆ-ի հետ, քան Եվրոպական կառույցների քաղաքական շրջանակների հետ:
Ռաֆֆի Հովհաննիսյանը երկար տարիներ ֆինանսավորվել է Քըրք Քըրքորյանի հիմնադրամի՝ «Լինսի» հաշվին: Սակայն Հայաստանի իշխանությունները Քըրքորյանին նախազգուշացրել են, որ դադարեցնի Ռաֆֆի Հիվհաննիսյանի հետազոտական կենտրոնի գործունեությունը:
Ռաֆֆի Հովհաննիսյանը բնութագրվում է որպես ազնիվ եւ պարկեշտ մարդ, բնավորությամբ սկզբունքային է, բանավեճերից չի քաշվում, լավ կրթված եւ դաստիարակված է: