ՕՍԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍԻ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԶՈՐԾԵՐԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիմում, ինչպես և սպասվում էր, նրա համար տեղ չգտնվեց: Նա ստեղծեց Civilitas հիմնադրամը, որի ներկայացումը կատարվեց 2009թ հոկտեմբերի 1-ին Երևանում: Մեր երևանյան աղբյուրների համաձայն հիմնադրամի հիմնական նպատակն է աջակցել հայկական պետականության ամրապնդման ապահովմանն ուղղված պրոցեսներին: Ֆոնդի շրջանակներում արտաքին քաղաքականության Խորհուրդ է ստեղծվել, որը նրա վկայությամբ պետք է ողջ Անդրկովկասյան տարածաշրջանում պրոպագանդի կայունության գաղափարախոսությունը: Civilitas հիմնադրամը պլանավորում էր գրանտներ տրամադրել, Հայաստանի ԶԼՄ-ի և սփյուռքի համար լրատվակական ծրագրեր իրականացնել:


Օսկանյանը իր իսկ խոսքերով, զերձ չի մնալու նաև բնապաշտպանական պրոբլեմներից, ակտիվորեն համագործակցելու է տեղական եւ համաշխարհային կազմակերպությունների հետ՝ տարբեր ջգնապաշտպանական նախագծերում: Որոշ տեղեկությունների համաձայն, այս ֆոնդը ստեղծվել է Հայաստանի երկրորդ նախագահի քաղաքական ու տնտեսական շահերի լոբբիացման նպատակով: Ամենայն հավանականությամբ այդ պնդումները անհիմն չեն, քանի որ վերջին ժամանակներս Օսկանյանի ելույթներում բացահայտ զգացվում է Հայաստանի ներկա արտաքին քաղաքականության քննադատությունը ևակնարկ է արվում Ռոբերտ Քոչարյանի վերադարձի վերաբերյալ անհրաժեշտությանը:

Վարդան Օսկանյանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում, 1955 թվականի փետրվարի 7-ին: Ավարտել է տեղի համահայկական բարեգործական միության դպրոցը:
1979 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական-շինարարական ֆակուլտետը և ստացել ինժեներ-շինարարի մասնագիտություն: Այնուհետև ուսումը շարունակելու նպատակով տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
1982-1984 թվականներին Վարդան Օսկանյանը ուսումը շարունակել է Բոստոն քաղաքի Թաֆտ համալսարանի մագիստրատուրայում: Միառ ժամանակ աշխատել է Բոստոնի մի շարք շինարարական ֆիրմաներում: Չնայած բարձր աշխատավարձ ստանալուն Վարդան Օսկանյանը որոշում է շարունակել ուսումը և 1985 թվականին ընդունվում է Հարվուրդի համալսարանի մագիստրատուրան և ստանում է քաղաքագիտության մագիստրի աստիճան: Միաժամանակ Օսկանյանը 1988 թվականին ընդունվում է իրավագիտության և դիվանագիտության ֆլետչերական դպրոցը և 1991 թվականին ստանում միջազգային հարաբերությունների մագիստրի աստիճան:
Միացյալ Նահանգներում Վ. Օսկանյանը ակտիվորեն լծվում է հայկական սփյուռքի աշխատանքներին, զանազան խմբակներին, բարեգործական, ագիտացիոն և պրոպագանդիստական ընկերությունների բազմապիսի միջոցառումներին: Վ. Օսկանյանը 1990 թվականին հիմնում է «Հայկական միջազգային ամսագիր» հրատարակչությունը:
1992 թվականին Վարդան Օսկանյանը տեղափոխվում է Հայաստան և աշխատանքի է անցնում երկրի Արտաքին գործերի նախարարությունում: Մինչեւ 1994 թվականը զբաղեցրել է զանազան պաշտոններ: Սկզբում եղել է Միջին Արևելքի երկրների գծով Գլխավոր վարչության պետի տեղակալ: Այնուհետև՝ հյուսիս ամերիկյան երկրների գծով բաժնի պետ, որից հետո աշխատել է որպես ԱՄՆ-ի և Կանադայի վարչության պետ: 1994 թվականի նոյեմբերին նշանակվում է Հայաստանի Հանրապետության Արտաքին վործերի նախարար' Վահան Փափազյանի տեղակալ:
«Ղարաբաղցիները» կառավարության մի շարք կարևոր պաշտոնները իրենց ձեռքը վերցնելուց հետո, նպատակասլաց աշխատանք տարան նաև Հայաստանի Հանրապետության Արտաքին գործոց նախարարությունում կարևոր դիրքեր գրավելու համար: Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանի շրջապատը սատարելով Օսկանյանին նրան ձերբազատում են Հայաստանի Համազգային շարժման պարսավանքից, որի շնորհիվ Օսկանյանը սկսում է ակտիվորեն ուժեղացնել իր ազդեցությունը Արտաքին գործերի նախարարությունում:
1997 թվականին նա նշանակվում է արտգործնախարարներ' Վահան Փափազյանի, իսկ այնուհետեւ' Ալեքսանդր Արզումանյանի տեղակալ:
1998 թվականին, Ռոբերտ Քոչարյանի Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելուց հետո, Օսկանյանը դառնում է արտաքին գործերի նախարար:
Այն ժամանակ երբ Ռոբերտ Քոչարյանը հակամարտության մեջ էր գտնվում Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի հետ, Վարդան Օսկանյանը միանշանակ անցնում է նախագահ Քոչարյանի կողմ: Փորձագետների կարծիքով այն ժամանակ Վ. Օսկանյանը Սերժ Սարգսյանի հետ մեկտեղ կառավարությունում Ռոբերտ Քոչարյանի միակ և հուսալի զինակիցներն էին:
Վազգեն Սարգսյանի և նրա խմբավորման ազդեցության ուժեղացմանը զուգընթաց թուլանում էին Վ. Օսկանյանի դիրքերը: Օսկանյանի աշխատանքից ազատման և նախագահի խորհրդատու կամ ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան նշանակվելու մասին տարածվող լուրերն ավելի ու ավելի էին կարևորվում, ավելի հրատապ էին դառնում: Մի շարք տվյալների համաձայն Վազգեն Սարգսյանը պլանավորել էր Վարդան Օսկանյանին փոխարինել խորհրդարանի նախկին նախարար' Խոսրով Հարությունյանով: Փաստերի ու իրադարձությունների զարգացումը ցույց տվեց, որ չնայած Ռոբերտ Քոչարյանը կարողացավ Օսկանյանին պահել արտգործնախարարի պաշտոնում, նրա պաշտոնանկությունը կանխեց միայն խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, որի հետևանքով զոհվեցին նաև խորհրդարանի խոսնակ' Կարեն Դեմիրճյանն ու վարչապետ' Վազգեն Սարգսյանը:
Վարդան Օսկանյանը այսօր ել շարունակում է մնալ Ռոբերտ Քոչարյանի զինակիցը: 2003 թվականին անցկացված ընտրություններից հետո Վարդան Օսկանյանը մոբիլիզացրեց բոլոր դիվանագիտական ռեսուրսները, որպեսզի կանխի ընտրությունների արդյունքների կեղծման պատճառով երկրի շուրջ ստեղծված բացասական միջազգային-քաղաքական իրավիճակը:
2004 թվականի գարնանը' ընդիմության բողոքի ցույցերի ժամանակ Վարդան Օսկանյանն սատարեց Ռոբերտ Քոչարյանին: Մի շարք փաստերի և տվյալների համաձայն այն ժամանակ Վարդան Օսկանյանը ուժեղացրեց հսկողությունը արտասահմանյան երկրներում Հայաստանի դեսպանությունների վրա և ընդիմադիր ուժերի շարժումը սատարող արտաքին օժանդակությունը չեզոքացնելու նպատակով սփյուռքի հետ աշխատանքը վերցրեց անձամբ իր հսկողության տակ:
Միաժամանակ հարկ է նշել, որ վերջին տարիներին Վարդան Օսկանյանի դիրքերը զգալիորեն թուլացել էին: Քոչարյանն ու նրա շրջապատը բոլոր անհաջողություններն ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը առնչված ձախողումները բարդեցին երկրի արտագործնախարարի վրա: Կառավարության անդամները Վ. Օսկանյանին մեղադրում էին անճարակության մեջ: Այս գործում մեծ ակտիվություն ցուցաբերեցին դաշնակները: Մասնավորապես այն ժամանակից ի վեր, երբ Վարդան Օսկանյանը իր հարցազրույցներից մեկում Ղարաբաղն ու դրանց կից շրջաններն անվանեց զավթված տարածքներ, դաշնակցության պարագլուխները պահանջեցին արտաքին գործերի նախարարի հրաժարականը:
Վարդան Օսկանյանի արևմտամետ քաղաքական դիրքորոշումը հոգեբանորեն բացասական էմոցիաներ էր առաջացնում Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ու նրանց շրջապատի մեջ: Պետք է նշել, որ Օսկանյանն ունի ամերիկյան անձնագիր և ոգտվելով առիթից, նա հաճախ այցելում էր Միացյալ Նահանգներ, ղեկավարում էր մի շարք ոչ պետական հասարակական կազմակերպություններ ու կառույցներ, որոնք հանդես են գալիս Երևանի եւ Վաշինգտոնի միջև հարաբերությունների ընդլայնման ջատագով: Մի շարք տվյալներից հայտնի է, որ Օսկանյանը հրաժարվում է Իրանի հետ համագործակչությունից, այն պատճառով, որ այդ երկրի շուրջ ստեղծվել է ոչ բարենպաստ իրավիճակ: Վարդան Օսկանյանը երկրի արտգործնախարար նշանակվելուց հետո մի շարք ամերիկացի հայ քաղաքացիներին հրավիրելով Հայաստան, նրանց խցկեց հանրապետության արտգործնախարարություն: Նշվում է, որ նրանց շարքում կան նաև Միացյալ Նահանգների և Արեւմտյան երկրների Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակիցներ: Հարկ է նշել, որ Օսկանյանը արտգործնախարարության արևմտամետ, Լևոն Տեր-Պետրոսյանի զինակիցներին աշխատանքից չազատեց: Այս հանգամանքը բացասաբար էր գնահատվում Օսկանյանի հակառակորդների կողմից: Մասնավորապես Սերժ Սարգսյանը, դաշնակցություն և Հանրապետական կուսակցությունները չէին հանդուրժում Վարդան Օսկանյանի նման դիրքորոշումն ու քաղաքական գործունեությունը: Բացի դրանից Մոսկվան ևս իր դժգոհությունն էր հայտնում Վարդան Օսկանյանի արեւմտամետ դիրքորոշումից: Այդուհանդերձ Օսկանյանը ամուր կապեր էր պահպանում Մոսկվայի հայկական սփյուռքի հետ: Նա մեծ հեղինակություն է վայելում արաբական երկրների, Միացյալ Նահանգների հայկական սփյուռքի շրջանում: Հատուկ ընդգծվում է, որ Վ. Օսկանյանը ամուր կապեր է պահպանում արաբական երկրների հայկական սփյուռքի հետ:
Փորձագետների կարծիքով Օսկանյանը Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ տածում է կառուցողական վերաբերմունք: Մասնավորապես, նա ընդունում է Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների ազատագրումը եւ թույլ է համարում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» միջազգային ճանաչման համար տարվող պայքարի հեռանկարը: Օսկանյանի կարծիքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամենառեալ տարբերակը, որով հնարավոր է կարգավորել այն եւ ճանաչել նրա կարգավիճակը դա «ինքնավարությունից բարձր, եւ անկախությունից ցածր» տարբերակն է: Վարդան Օսկանյանը Միացյալ Նահանգներ եւ Եվրոպա կատարած այցերի ժամանակ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը նպատակահարմար է լուծել «don’t ask, don’t tell» ձեւաչափով: Նրա կարծիքով նման մոտեցումը կվերացնի Ադրբեջանի առջեւ գոյություն ունեցող բարոյական արգելքը եւ կհանգստացնի Հայաստանի ուլտրա ազգամոլ ուժերը: Այդուհանդերձ Վարդան Օսկանյանը պարտավոր էր խաղալ Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքական խաղերում եւ ընդունել դաշնակցության գաղափարախոսությունը :
Վարդան Օսկանյանը որոշ չափով շուտ բռնկվող անձնավորություն է եւ չնայած դիվանագիտական մեծ փորձի, հաճախ չի կարողանում թաքցնել իր ներքին հուզմունքը եւ տենդագին է ընդունում հասարակական քննադատություններն ու կշտամբանքները:
ԱԳՆ-նում գործունեության ժամանակ վաստակել է ազնիվ և պարկեշտ ղեկավարի հեղինակություն: Նրա նախարարության ընդացկում Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունում կոռուպցիայի մակարդակը համեմատաբար ցածր էր:


Читайте также

Оставить комментарий