Սարգսյան Սերժիկ Ազատի - Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ

irevanaz.comՀայաստանի նախկին նախագահ Սերժիկ Սարգսյանը սեփականատեր է (այդ թվում դրածո անձանց, եղբոր Ալեքսանդրի ու  փեսայի Միքայել Մինասյանի միջոցով) ներքոհիշյալ ոլորտների.

-         «Ֆլեշ ընկերության» ակտիվների,

-         բենզինի լցման կայանների ցանցի,

-         երեք գինու կոմբինատի,

-         օղու գործարանի,

-         «Արարատ» բանկի,

-         «Արմավիա» ավիաընկերության,

-         Մոսկվայում հյուրանոցառեստորանային համալիրի,

-         Լոնդոնում սեփական տան,

-         ՎՏԲ բանկի, որը նա վաճառել է 28 մլն դոլարով, այլ ընկերությունների ու կառույցների:

Նրա եբայրը Ալեքսանդր Սարգսյանը կամ  Սաշիկը «տանիք»-ի դեր է կատարում բազմաթիվ միջին ու փոքր բիզնեսի սեփականատերերի համար: Ակտիվ դեր է խաղում Հայաստանի ու արտասահմանյան անշարժ գույքի շուկայում: Մի քանի տարի է ինչ գտնվում է ԱՄՆ ֆեդերալ ու հարկային ծառայությունների տեսադաշտում:

Սերժիկ Սարգսյանը նահանջի պահերին բավականաչափ խոհեմ է, իսկ հարձակման ժամանակ արտակարգ համարձակություն եւ վճռականություն է հանդես բերում: Օրինակ՝ երբ Հայաստանում անորոշ էր եւ գնալով նվազում էին նախագահ Ռ. Քոչարյանի դիրքերը եւ ընդհակառակը Հայաստանի ազգաբնակչությունը մեծ հույսեր էր կապում Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի հաղթանակին, Սերժ Սարգսյանը խոհեմ էր, արտակարգ շարժումներ չէր անում, հանգիստ եւ ուշադիր հետեւում էր երեւույթների զարգացման ընթացքին: Այդ պահերին նա բաց ե իբաց գործունեություն չէր ծավալում, սակայն դա չի նշանակում, որ Սերժիկ Սարգսյանը մերվել էր ստեղծված կայության հետ: Նա աշխատում էր ընդհատակյա, միջոցներ էր փնտրում հարձակման անցնելու համար: Մի կողմից ֆինանսավորում էր նորաստեղծ «Օրինաց երկիր» կուսակցությանը, մյուս կողմից մոբիլիզացնում հասարա-քաղաքական լծակները, վարպետությամբ գործի էր դնում տնտեսական օղակների ամբողջ հնարավորությունները եւ ինչպես ասում են հայերը «գործը հասավ դիվանբաշուն»: Կատարվեց այն, ինչ որ հարկավոր էր ինչպես Քոչարյանին, այնպես էլ անձամբ Ս. Սարգսյանին:

Խոսքը այստեղ հոկտեմբերի 27-ի արյունոտ ոճրագործնության մասին է: Հենց այդ օրը, այդ ոճրագործնության միջոցով հարտվեցին ճանապարհները դեպի նորանոր վերելքները: Այդ վերելքի շնորհիվ էր, որ ամրապնդվեցին ղարաբաղցիների կայուն դիրքերը Հայաստանում: Կայունությունը նրանում էր, որ Սերժ Սարգսյանը նորից ուժեղացրեց իր ազդեցությունը երկրի կառավարման ասպարեզում: Արդեն նրա ձեռքում էին կենտրոնացել երկրի ներքին ու արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները: Նա ամուր կապեր ստեղծեց Ռուսաստանյի ամենահեղինակավոր գեներալների հետ: Նրան նշանակեցին Ռուսատանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական կապերի հատուկ հանձնաժողովի նախագահ:

Այսպիսով Սերժիկ Սարգսյանը իր ձեռքը վերցրեց Ռուսաստանի հայտնի տնտեսական կառույցների, ընկերությունների, նույնիսկ բաժանմունքների հետ առեւտրական կապերը: Քիչ անց նա հասավ այն բանին, որ Հայաստանի բոլոր արդյունաբերական խոշոր ձեռնարկությունները, էներգետիկ օբյեկտները հանձնվեցին Ռուսաստանի ընկերություններին: Դա Ս. Սարգսյանի գաղափարախոսության հաղթանակն էր: Շուտով Հայաստանում ամբողջ արդյունաբերության, էլեկտրակայանների, գազամատակարարման, մի խոսքով ներմուծման եւ արտահանման աշխատանքները ենթարկվեցին միայն ու միայն նախկինում պաշպանության նախարար, իսկ այսօր վարչապետ եւ նախագահության թեկնածու Սերժ Սարգսյանին:

Առաջին հայացքից թվում է, թե վարչապետը ըստ պաշտոնի որեւէ կապ չունի ասենք ծխախոտի, սննդամթերքի, վառելիքի ներմուծման, այդ առեւտրի կազմակերպման գործի հետ: Սակայն չսխալվեք, Հայաստանում այդ բոլոր գործողությունները տնօրինվում են անմիջապես անձամբ վարչապետի կողմից:

Այս բոլորը չի նշանակում, որ Հայաստանում ղարաբաղցի իշխանավորների կողմից տարվող քաղաքականությունը հալած յուղի պես ընդունվում է ազգաբնակչության եւ առանձին հասարա-քաղաքական կազմակերպությունների կողմից: Կար ժամանակ, երբ «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավարները ու անդամները ֆինանսավորվելով Սերժիկ Սարգսյանի կողմից, հնազանդությամբ ենթարկվում եւ լսում էին նրան: Սակայն որոշ ժամանակ անց այդ կուսակցությունը եւ նրա ղեկավար Արթուր Բաղդասարյանը սկսեցին վարել ինքնուրույն, այսինքն անկախ քաղաքականություն:

Վիճակը այնքան էլ բարվոգ չէ դաշնակցություն կուսակցության հետ հարաբերություններում: Դաշնակցությունը արդեն չի դիմանում Սերժիկ Սարվսյանի ոտնձգություններին եւ հաճախ մերկացնում է նրան: Հայաստանում լավ գիտեն նաեւ այն, որ Սերժ Սարգսյանը հաճախ ելնելով իր արտակարգ դիրքից բռնկվում է եւ հարձակվում իր ախոյանների վրա: Օրինակ՝ 2004թ նա մարտահրավեր էր հայտնել Արտաշես Գեղամյանին եւ նրան կանչել «հաշիվ մաքրման»:

Հաճախ նա պարծենում է նրանով, որ իբր թե մեծ հերոսություններ է արել ղարաբաղյան պատերազմում: Պարծենկոտությունը հատուկ է նրա բնավորությանը:

Նշենք նաեւ այն, որ պարոն Սերժ Սարգսյանը անտարբեր չէ այսպես կոչված մոլեխաղերին, խոսքն այստեղ սովորական խաղերի մասին չէ:

Որոշ տեղեկությունների համաձայն 2003թ ամռանը նա Մոնտե-Կարլոյի կազինոյում տանուլ է տվել մի քանի միլլիոն ամերիկյան դոլլար: Հենց այդ բանի համար էլ անհաշտ պայքար է սկսվել նրա դեմ, հատկապես դաշնակցություն կուսակցության կողմից: Ամենայն հավանականությամբ այդ պայքարը կարող է սուր բնույթ ստանա հետագայում:

Ամփոփելով մեր զրույցը պարոն Սերժիկ Սարգսյանի մասին, անհրաժեշտ ենք համարում ասել այն, որ Հայաստանում անշուշտ կան առողջ դատող հասարակա-քաղաքական ուժեր, որոնք իվիճակի են ավելի ճիշտ գնահատել պարոն Սարգսյանի դիրքն ու տեղը հայ իրականությունում:



Читайте также

Оставить комментарий