ՍԱՐԳԻՍ ԱՍԱՏՐՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕԳՏԻՆ

Հարավային Կովկասում հաղորդակցությունների բացումը ձեռնատու է Ադրբեջանին, Հայաստանին և տարածաշրջանի բոլոր սահմանակից պետություններին։
Նման հայտարարությամբ հանդես է եկել հայ հասարակական-քաղաքական գործիչ Սարգիս Ասատրյանը։ Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը կողմ է խաղաղությանը և լիովին հավանություն է տալիս այդ ուղղությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը։
Am.irevanaz.az-ը ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում Սարգիս Ասատրյանի հետ հարցազրույցը։

—Հայաստանի տարածության միջով դեպի Նախչըվան ճանապարհի նկատմամբ «միջանցք» տերմինը հայ հասարակության մեջ ունի բացասական ենթաթեքստ։ Ինչու՞։

—Մեր ժողովուրդների միջև ավելի քան 30 տարի շփումները չեն եղել, և հետևաբար հայ և ադրբեջանական հասարակությունների միջև միմյանց նկատմամբ անվստահությունը ավելի շատ է, քան վստահությունը։ Երբ խոսում են միջանցքի մասին, ապա Հայաստանում դա ընկալվում է, որպես որոշակի սպառնալիք տարածքային ամբողջականությանը։ Իսկ ի՞նչ կլինի, եթե «միջանցք» բառը փոխել «հաղորդակցություններ» բառով։ Դրանով իմաստը շատ չի փոխվի։ Եթե մենք ուզում ենք փոխադարձ համագործակցություն, ուզում ենք ինչ որ խնդիրներ լուծել, ապա արժե խոսել «հաղորդակցությունների ճանապարհային քարտեզի» մասին։ Այդ տերմինը մեր հասարակությունում բացասական արձագանք չի առաջացնում։ Սակայն սա իմ անձնական կարծիքն է։

—Իսկ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում Հարավային Կովկասում հաղորդակցությունների բացմանը։ Դրանից ո՞ր երկրները կշահեն, և կլինեն արդյո՞ք պարտվողներ։

—Սկսեմ երկրորդ մասից։ Պարտվողներ, անշուշտ, կլինեն։ Խոսքը այն ուժերի մասին է, ովքեր զենքի վաճառքի և պատերազմի վրա վաստակում են գումար և քաղաքական կապիտալ։ Մնացած բոլորը՝ իսկ դա բարիության ուժ է՝ կշահեն հաղորդակցությունների բացումից։ Եվ ես անձամբ, ինչպես նաև իմ շատ բարեկամները կողմ ենք դրան։ Հաղորդակցությունների բացումը ձեռնատու է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, և բոլոր սահմանակից պետություններին։

—Մի քանի օր առաջ նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Երևանից հաղորդակցությունների հարցով դրական ազդանշաններ են ընդունվում։ Երևի նկատի է առվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած վերջին արտահայտությունները։ Կարող է արդյո՞ք հայկական ընդդիմանությունը խոչընդոտել «ենթակառուցվածքների-միջանցքների» բացման պլաններին, քանզի Փաշինյանի խոսքերի նկատմամբ բացասական արձագանքը արդեն եղել է հայկական տելեգրամ-ալիքներում և ԶԼՄ-ներում։

—Ես Ձեզ այսպես կասեմ. Հայաստանում կա մարդկանց լիովին կամարտահայտություն, խոսքի ազատություն, գործում են տարբեր կուսակցություններ։ Եվ ես ուզում եմ նշել, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, հայկական ընդիմությունը արել է ամեն ինչ, որպեսզի թույլ չտալ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը՝ խաղարկելով պատերազմում պարտության և այլ թեմաները։ Սակայն հենց Հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտությունը ցույց տվեց, որ ընդիմության փաստարկները չգործեցին։ Նիկոլ Փաշինյանը նորից հաղթեց ընտրություններում, նրա մոտ է հայ ընտրողների կողմից տրված ամբողջ լիազորությունը։
Եվ երբ Նիկոլ Փաշինյանը, որպես օրինական ղեկավար անում է հայտարարություն (Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ հանձնաժողովի աշխատանքի վերսկսման մասին - խմբ.), ապա նա խոսում է նաև ժողոխվրդի անունից։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը հանդես է գալիս խաղաղության օգտին և լիովին աջակցում է դրա հետ կապված նրա խոսքերը և գործունեությունը։
Իհարկե, ընդդիմությունը այլ կարծիք ունի, բայց գործող իշխանության հակառակորդները ոչինչ չեն կարող անել։ Կրկին անգամ ընդգծեմ՝ Նիկոլ Փաշինյանը ունի ժողովրդի վստահության լիազորությունը։


Читайте также

Оставить комментарий