ՄԵԾԱՀԱՍԱԿ ԵՐԵՎԱՆՑԻ. ՂԱՐԱԲԱՂԸ ՄԵՐԸ ՉԷ, 23 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՄԵՆՔ ԳՐԱՎԵԼ ԷԻՆՔ ՆՐԱՆՑ ՀՈՂԵՐԸ
Ղարաբաղյան պատերազմը կործանարար ազդեցություն ունեցավ Հայաստանի բյուջեի վրա: Քաղաքացիները բողոքում են երկրում տիրող սոցիալական ծանր վիճակից: Բնակչության արտահոսքը շարունակվում է արագ տեմպերով: Իրավունքը հարցում է անցկացրել Երևանի Բաղրամյան պողոտայում պարզելու, թե ո՞վ է մեղավոր երկրում տիրող անմխիթար վիճակի, ղարաբաղյան պատերազմում Հայաստանի ջախջախիչ պարտության մեջ: Շատերը պատասխանել են, որ Հայաստանն է մեղավոր: Քաղաքացիների թվում կան նաև այնպիսիները, ովքեր միշտ ճանաչել են Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացիայի փաստը:
Մեծահասակ կին. «Պտի պատերազմ չլիներ, սուսուփուս իրանց հողերը հանձնեիք, էդքան զոհեր չէր լինի...
Լրագրող. Դրանք իրենց հողերն էի՞ն հա...
Մեծահասակ կին. «23 տարի նրանց հողը գրավել էինք... Լրագրող. Մե՞նք էինք գրավել նրանց հողը...
Մեծահասակ կին. Այո, այո...
Ինչպես ասում են՝ ճշմարտությունն աչք է ծակում: Հայ լրագրողը ամեն կերպ փորձում էր համոզել կնոջը հակառակը, սակայն կինը չհրաժարվեց իր խոսքերից: