ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ՄԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ՏԱԼԻՍ»
Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը կոչով դիմել է ադրբեջանական ժողովրդին:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նախագահի ելույթն ամբողջությամբ:
«Սիրելի հայրենակիցներ, այսօր մեր փառապանծ բանակը օկուպացիայից ազատագրել է մի շարք բնակավայրեր: Կուզենայի ձեր ուշադրությանը ներկայացնել օկուպացիայից ազատագրված բնակավայրերի անունները. Հադրութ ավանը, Չայլը, Յուխարը Գյուզլեկ, Գորազըլլը, Գըշլակ, Գարաջալը, Էֆենդիլեր, Սուլեյմանլը, Սուր գյուղերը:
Այդ գյուղերի և Հադրութ ավանի ազատագրումը մեր պատմական հաղթանակն է: Ադրբեջանն օկուպացիայից ազատագրում է իր պատմական հողերը: Միաժամանակ գրավում է ռազմավարական բարձունքներ, բարենպաստ դիրքեր է ձեռք բերում: Մեր զինվորներն ու սպաները պատվով են կատարում իրենց պարտքը: Այսպիսով, օպերացիայի պլանը լիովին կատարվում է, այն հիմնված է ժամանակակից մարտի վարման սկզբունքների վրա: Այսօր ադրբեջանական բանակը մարտի դաշտում գերիշխում է ինչպես նյութատեխնիկական ապահովման, այնպես էլ մարտական պատրաստության առումով: Այսօր ընթացող ռազմական գործողությունների ընթացքում ոչնչացվել և առգրավվել են թշնամու մեծ քանակով ռազմական տեխնիկան:
Կարող եմ ասել, որ սեպտեմբերի 27-ից մինչ այսօր Հայաստանի զինված ուժերին շատ մեծ հարված է հասցվել: Կուզենայի ձեր ուշադրությանը ներկայացնել ադրբեջանական բանակի կողմից ոչնչացված և որպես ռազմավար վերցված ռազմական տեխնիկայի ցանկը.
Ոչնչացվել են 16 հրամանատարական կետեր, 196 տանկ, 38 միավոր ԲՄ-21, մեկ միավոր «Ուրագան», 10 միավոր ինքնագնաց հրետանի, որից ութը «Ակացիա», երկուսը՝ «Գվոզդիկա», 36 միավոր հետևակի մարտական մեքենա, 24 հրետանային մարտկոց, 2 միավոր հակաօդային պաշտպանության միջոց, С-300-ի 2 արձակման կայան, 25 միավոր «Օսա» զենիթահռթիռային համալիր, 2 միավոր KUB զենիթահռթիռային համալիր, 4 միավոր «Ռեպելլենտ» ռադիոէլեկտրոնային պայքարի միջոց, 136 հրանոթ, 56 ականանետ, 1 միավոր ՏՈՍ-1Ա համակարգ, 2 ռադիոտեղորորշիչ կայան, 1 «Կոլչուգա» անտենա։
Որպես ռազմաավար առգրավվել է. 18 միավոր տանկ, 4 միավոր հրանոթ, 22 միավոր հետևակի մարտական մեքենա, 12 միավոր ականանետ, UAZ մակնիշի 4 ավտոմեքենա, 1 միավոր էքսկավատոր, 27 միավոր «Իգլա» համալիր, 1 միավոր ԶԻԼ մակնիշի բեռնատար, 9 միավոր ԳԱԶ մակնիշի ավտոմեքենա։
Հարկ է նշել, որ թշնամու ձեռքում չկա Ադրբեջանի զինված ուժերին պատկանող գեթ 1 ռազմական տեխնիկա: Թշնամին սեփական ազգին հեքիաթներ է պատմում, սուտ է խոսում: Նրանք խեղաթյուրելով փաստերը մոլորեցնում են սեփական ժողովրդին, միջազգային հանրությանը: Ասում են, որ իբր անցնում են գրոհի, հետ են վերադարձնում դիրքերը:
Այս ամենը սուտ է: Այսօր ցանկացած ռազմական փորձագետ կարող է պարզորոշ տեսնել, որ ադրբեջանական բանակը հաղթել է մարտի դաշտում: Ադրբեջանական բանակը ցուցադրում է իր առավելությունը: Ադրբեջանցի զինվորներն ու սպաները ունեն բարձր բարոյահոգեբանական ոգի: Որովհետև մենք կռվում ենք մեր հողերում, ազատագրում ենք մեր հողերը: Հայ զինվորները օկուպանտներ են:
Պատերազմը նրանց հողում չի տարվում: Նրանք լքում են իրենց դիրքերը, չնայած, որ 30 տարիների ընթացքում շփման գծի ողջ երկայնքով մի քանի պաշտպանական գիծ են ստեղծել: Դրանք ճեղքելը շատ դժվար է: Երբեմն որոշ հենակետերը գրավելու համար մի քանի օր ժամանակ է պահանջվում: Միաժամանակ մենք քիչ կորուստներ տալու համար անում ենք հնարավոր ամեն ինչ: Դրա համար էլ, նվազագույն կորուստներով առավելագույն արդյունքի հասնելու համար գրավված դիրքերում ամրանալուց հետո միայն նոր ռազմական գործողությունների համար նախապատրաստական աշխատանքներ են տարվում:
Օկուպացիայից ազատագրված հողերում այսօր ծածանվում է Ադրբեջանի եռագույն դրոշը: Այսօր ադրբեջանցի զինվորները կանգնած են օկուպացված մեր հողերում հայերի փորած խրամատներում: Մենք կանգնած ենք նրանց հենակետերում, քշում ենք նրանց տանկերը: Մենք արդեն օգտագործում ենք որպես ռազմաավար առգրավված 18 տանկերը: Նրանց տանկերը հիմա մարտի դաշտում կիրառվում են նրանց դեմ: Ահա սա է ադրբեջանական բանակի առավելությունը, մեր առավելությունը: Այսօր տեղեկատվական դաշտում, համացանցում կարելի է տեսնել, թե ինչպես է դիպուկ կրակով ոչնչացվում հակառակորդի ռազմական տեխնիկան:
Թշնամին խուճապի մեջ է: Թշնամի երկրի ղեկավարը կորցրել է իրեն: Նա պարբերաբար զանգում է տարբեր երկրների ղեկավարներին, աղաչում, օգնություն է հայցում նրանցից: Պառկում է նրանց ոտքերի տակ: Ստորանում է նրանց առաջ՝ ասելով. «փրկեք մեզ»: Նրանց փրկության միակ ճանապարհը մեր հողերը լքելն է: Մենք միշտ նրանց ասել ենք՝ դուրս եկեք մեր հողերից: Կատարեք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, այլապես զղջալու եք: Դուք կարծում եք Ադրբեջանը հաշտվելու՞ է այս իրավիճակի հետ: Չի հաշտվելու: Այս մասին բազմիցս ասել եմ: Մենք նրանց ցույց տվեցինք իրենց տեղը: Մենք նրանց այնպես ենք քշում, որ երբեք չեն մոռանա այս սպրինտը:
Այսօր մարտեր են ընթանում ամբողջ ռազմաճակատի երկայնքով: Ադրբեջանը բոլոր ուղղություններով ուժեղացնում է իր դիրքերը, իսկ մենք ագրեսորին ստիպում ենք խաղաղության պահպանում: Սա է այս գործողության հիմնական նպատակը: Մենք նրանց ցույց տվեցինք, որ մենք հաղթում ենք ռազմի դաշտում, միջազգային ասպարեզում և քաղաքական դաշտում: Նրանք տեսան մեր ուժը, տեսան մեր կամքը: Նրանք տեսան, որ աշխարհում ոչ մի ուժ չի կարող մեզ շեղել արդար պայքարի ուղուց: Աշխարհի ոչ մի երկիր չի կարող ազդել մեր կամքի վրա: Ում ուզում ես աղաչի, ում ոտքի տակ ուզում ես ընկի, ում կրունկն ուզում ես լիզի, միևնույն է, ոչ ոք չի կարող ազդել մեզ վրա: Մենք ճիշտ ուղու վրա ենք, մենք հաղթում ենք, մենք հաղթում ենք և մենք ազատագրելու ենք մեր հողերը, վերականգնելու ենք մեր տարածքային ամբողջականությունը:
Միգուցե վերջին անգամ մենք հնարավորություն ենք տալիս օկուպանտին՝ լքել մեր հողերը: Դուրս եկեք, ստանձնեք պարտավորություն, վերադարձեք բանակցություններին, վերադարձեք բանակցությունների ձևաչափին: Ի՞նչ է իրենից ներկայացնում Հայաստանի վարչապետը: Միթե՞ կարելի է այս ձևով խոսել մեզ հետ: Այժմ մենք նրան ցույց տվեցինք իր տեղը: «Ղարաբաղը Հայաստանն է» ասելով՝ Ղարաբաղը երբեք Հայաստան չի լինի: Հիմա տեսնենք, թե ինչպես է նա ասում «Ղարաբաղը Հայաստանն է»: Նա չի կարող նույնիսկ ձայն հանել:
Այժմ նրանց արտգործնախարարը ստիպված է գնալ Մոսկվա բանակցությունների: Թող գնա այնտեղ ասի, որ «Ղարաբաղը Հայաստանն է»: Եթե նա նման բան ասի, այն ժամանակ բանակցությունների մասին խոսք անգամ լի կարող լինել: Ես ասացի, որ ոչ ոք չի կարող մեզ ստիպել: Նա ասում էր, որ մենք պետք է բանակցենք հանցավոր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» ավազակապետի հետ: Մենք երբեք չենք կարող համաձայնվել դրան, և դա երբեք չի լինի: Դրա համար էլ, երեկ և նախորդ օրը քաղաքական ոլորտում տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ Հայաստանի ղեկավարությունը, վերջապես, գլխին լուրջ հարված ստանալուց հետո, սկսել է գիտակցել, որ նա գործելու է մեր առաջադրած պայմանների համապատասխան: Լինելու է այն, ինչ մենք ենք ասելու: Մենք նրան հնարավորություն ենք տալիս բանակցությունների և խաղաղ ճանապարհով լքի մեր երկիրը:
Ամեն դեպքում մենք վերադառնալու ենք այդ հողերը: Մենք վերականգնելու ենք մեր տարածքային ամբողջականությունը: Դա տեսավ ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Հայաստանը: Մենք չենք ուզում արյուն թափել: Մենք ուզում ենք, որ շեհիդներ չլինեն: Մենք ուզում ենք մեր հողերը: Դուրս եկեք մեր հողերից, դուրս եկեք մեր երկրից: Գնացեք և ապրեք ձեր երկրում: Մենք վերադարձնելու ենք մեր հողերը: Դրա համար էլ, նրանք չպետք է բաց թողնեն այս պատմական հնարավորությունը:
Այսօր Մոսկվայում անցկացվելիք հանդիպումը, կարծում եմ, շատ բան կպարզի: Նրանք պետք է ընդունեն բազային սկզբունքները: Սակայն Փաշինյանն ասել է, որ չի ընդունում դրանք: Նա ասել է, որ ոչ մի թիզ հող չի տա Ադրբեջանին: Իսկ ի՞նչ ստացվեց: Արի, պաշտպանի այդ օկուպացված հողերը: Ի՞նչ եղավ: Չէ, որ, չէի՞ր ուզում վերադարձնել: Ի՞նչ եղավ, փախար: Հիմա գնում, լիզում ես սրա, նրա կրունկը, նվաստացնելով ինքդ քեզ ու քո ժողովրդին: Երկիրդ հավասարեցրել ես զրոյի: Նա ասել էր, որ չի տալու այս հողերը: Ո՞վ է քեզ հարցնում` կտա՞ս, թե՞ ոչ: Մենք եկանք վերցրեցինք այն և վերջ: Մենք վերցնելու ենք այնքան, որքան մեզ պետք է, եթե պետք լինի՝ կվերցնենք ավելին: Ինչպես, դա կարելի էր անել հուլիսին: Ես ասել էի այդ մասին:
Հուլիսին մենք կարող էինք հեշտությամբ անցնել Հայաստանի տարածք, որտեղ կարող էինք գրավել հողերը: Ոչ ոք չէր կարող կանգնեցնել մեզ: Այս մարտերը դա են ցույց տալիս: Մենք դա չարեցինք, ես չթուլատրեցի դա: Սակայն մեր զինվորները պատրաստ էին դրան: Ես չթուլատրեցի: Քանի որ կա քաղաքական կամք: Մենք գործում ենք օրենքի շրջանակներում: Մենք չենք հավակնում ուրիշ երկրների հողերին: Բայց մեր հողը ոչ ոքի չենք տալու: Բայց ի՞նչ պատահեց, Փաշինյան: Դու ասում էիր, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» ներառում է այդ թվում նաև բոլոր օկուպացված տարածքները:
Այդ դեպքում, արի ու պաշտպանիր դրանք: Ինչու' ես վազում Մոսկվա: Ինչու' ես զանգահարում և փչացնում աշխարհի առաջնորդների ուղեղը: Էլ մարդ չմնաց զանգհարելու:
Բոլորին ձանձրացրել ես, էլ մարդ չի մնացել: Ես նրան խորհուրդ կտայի, միգուցե զանգահարի շամաններին: Թող օգնեն նրան: Կամ էլ զանգահարի հեռավոր կղզում ապրող ցեղի ղեկավարին, որ նա կփրկի իր կյանքը: Ինչպես ասում են՝ նա վերածվել է կատակային կերպարի: Բացեք, նայեք սոցիալական ցանցերը, ձեռք են առնում, ծաղրում են, անեկդոտներ են պատմում: Աշխարհում դեռ չի եղել՝ իր երկիրը այդքան նվաստացնող մեկ այլ մարդ: Ինչո՞ւ համար: Որովհետև եկել ու նստել է ուրիշի հողի վրա և չի կարողանում դուս գալ այդ հողից:
Դրա համար էլ ես դիմում եմ ադրբեջանական ժողովրդին և ասում, որ մենք հետ կվերադարձնենք մեր հողերը: Հիշում եմ, որ Լեռնային Ղարաբաղում ապօրինի նստած խմբի ղեկավարը, ով վտարվելու է այնտեղից, իր համար «երդմնակալության» արարողություն է անցկացրել Շուշայում: Այն ժամանակ դա մեծ ռեզոնանս առաջացրեց ադրբեջանական հասարակության շրջանում, այսինքն՝ մեծ ազդեցություն ունեցավ: Մենք դա ընկալեցինք որպես վիրավորանք՝ մենք բոլորս, առանց բացառության: Հիշում եմ, կոչեր էին արվել, որ մենք չպետք է թույլ տանք դա, մենք պետք է գնդակոծենք, պետք է ոչնչացնենք այն: Իհարկե, ես չէի կարող գնալ դրան: Քանի որ մեր չենք պատերազմում խաղաղ բնակիչների դեմ: Ի տարբերություն Հայաստանի, մենք չենք թիրախավորում խաղաղ բնակչությանը: Բայց մենք դա չենք մոռացել: Հիմա թող գնա ու նայի այն շենքին, որտեղ նա երդմնակալության արարողություն է անցկացրել: Տեսնի, թե ինչ վիճակում է այն:
Մենք լավ գիտենք, գիտենք, թե ինչ և երբ անել: Դրա համար էլ, այսօրվա մեր հաջող գործողությունը մեծ արդյունքների է հանգեցրել: Ես գիտեմ, թե ինչ, երբ և ինչպես անել: Ադրբեջանական ժողովուրդը հավատում է ինձ: Ապավինելով այս համոզմունքին՝ ես ձեռնարկում եմ բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ վստահորեն ղեկավարելով մեր երկիրը բոլոր ոլորտներում, ներառյալ ռազմական շինարարությունը:
Ուզում եմ անդրադառնալ մեկ այլ հարցի: Ադրբեջանական ժողովուրդը մի քանի անգամ լսել է միջնորդներից, որոշ միջազգային կազմակերպությունների ղեկավարներից, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Իսկ ես ասել էի, որ համաձայն չեմ այս թեզի հետ, և ես ճիշտ էի: Բանակցությունները շարունակվում են շուրջ երեսուն տարի:
Այս հարցը տեղից շարժվե՞ց: Մեկ սանտիմետր հող տրվե՞ց մեզ բանակցությունների միջոցով: Արդյո՞ք նրանք ստիպեցին ագրեսորին լքել մեր երկիրը և կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը: Ոչ: Ինչպե՞ս է այժմ լուծվում այս խնդիրը: Սա ռազմական ճանապարհ չէ՞: Այս հարցը լուծվում է ռազմական ճանապարհով: Ռազմական, այնուհետև՝ քաղաքական: Եթե այս գործողությունը տեղի չունենար, եթե մենք անհրաժեշտ հարվածներ չհասցնեինք ագրեսորին, եթե դաս չտաինք նրան, նա հիմա կփախչե՞ր Մոսկվա բանակցելու: Նա գոհ կնստեր և կասեր, որ մենք հողերը չենք տալիս: Մենք նրանց ստիպեցինք: Մենք նրանց այնպիսի վիճակի մեջ ենք դրել, որ հիմա նրանք թաքնվելու տեղ են փնտրում և չեն գտնում: Նստել են, մկների պես բերանները ջուր առած, լռել են: Իսկ ու՞ր է քո համառությունը: Ու՞ր է քո մեծամտությունը: Ու՞ր է քո «հերոսությունը»: Դու ասում էիր՝ «Ղարաբաղը Հայաստանն է»: Ղարաբաղը Ադրբեջանն է: Դա պետք է իմանան բոլորը, ներառյալ այսօրվա Հայաստանի ղեկավարները: Ես մեկ անգամ ևս ասում եմ նրանց, որ եթե նրանք կրկին խարդախություն կատարեն մոսկովյան բանակցություններից հետո, կզղջան դրա համար: Մենք հետ կվերցնենք մեր հողերը՝ խաղաղ, կամ պատերազմի ճանապարհով: Միանշանակ! Մենք ուզում ենք դա կազմակերպել խաղաղ ճանապարհով: Վերջին անգամ շանս ենք տալիս Հայաստանին: Ոչ մեկի վրա հույս չդնի: Ոչ ոք նրանց չի օգնի: Հայաստանը անզոր է մեր առջև: Հայաստանը ծունկ է չոքել մեր առջև: Մենք նրանց ծնկի ենք բերել մեր շեհիդների հոգու առաջ: Մեր շեհիդների արյունը գետնին չմնաց: Ես բազմիցս ասել եմ շեհիդների ընտանիքների և նահատակների ծնողների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ, որ մենք վրեժ ենք լուծելու նրանցից: Մեր շեհիդների արյունը գետնին չի մնա: Մենք արյուն չենք ուզում: Մենք ուզում ենք, որ մեր հողերը մեզ վերադարձվեն: Թող հարցը չերկարացնեն: Ստատուս քվո գոյություն չունի, այլ ավարտվեց: Ստատուս քվոն պետք է այսպես լինի, պետք է այնպես լինի: Ես փոխեցի ստատուս քվոն, փոխեցի այն: Նայեք, այնտեղ՝ ռազմի դաշտում: Չկա ստատուս քվո: Շփման գիծ, շփման գիծ չկա: Մենք այն ճեղքեցինք: Նրանք արդեն 30 տարի կառուցում էին այդ շփման գծիծը: Այդ շրջանի ռելիեֆը բնական ամրություն է: Մենք շաժվում ենք ներքևից վերև: Արդեն 30 տարի այնտեղ բետոնե ամրություններ են կառուցվել: Մենք ճեղքեցինք ու անցանք այն: Ոչ ոք չի կարող ինչ-որ բան անել ադրբեջանցի զինվորի առջև: Մենք այսօր ոչնչացրել ենք այդ շփման գիծը: Շփման գիծ չկա: Այժմ նրանք ասում են, որ կլինի նոր շփման գիծ: Դա տեղի չի ունենա: Մենք հետ կվերցնենք մեր հողերը: Ո՞ր շփման գծի մասին կարող է խոսք լինել: Ոչ, մենք ոչնչացրել ենք այն, մենք կամք ենք ցուցաբերել, մենք ուժ ենք ցուցադրել, ապավինել ենք մեր ժողովրդի կամքին, և այսօր մենք հաղթում ենք: Մենք պատմական հաղթանակ ենք տանում: Այս հաղթանակը ադրբեջանական ժողովրդի ձեռք բերած ամենավառ հաղթանակն է: Այս հաղթանակները կշարունակվեն նաև ապագայում: Մենք կազատագրենք մեր հողերը և կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը: Դրանից հետո էլ ենք դուրս քշելու թշնամուն: Գիտեմ, որ Ադրբեջանական ժողովրդին դուր են եկել իմ խոսքերը: Մենք նրանց դուրս ենք քշելու մինչև վերջ: Մեր դրոշը կբարձրացվի բոլոր օկուպացված տարածքներում, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի: Կեցցե՛ ադրբեջանական բանակը: Ղարաբաղը Ադրբեջանն է: