THE PENINSULA. ՕԽՉՈՒՉԱՅԱՅԻ ԱՂՏՈՏՈՒՄԸ ՉԱՓԱԶԱՆՑ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Որպես անդրսահմանային գետ, Օխչուչայը միշտ էլ Հայաստանի տարածքում մեծապես աղտոտվել է արդյունաբերական կեղտաջրերով, քանի որ այն օգտագործվել է որպես գետի երկայնքով արդյունաբերական օբյեկտների կոլեկտոր: Դա նրա ջրային ռեսուրսները դարձրել է ոչ պիտանի Ադրբեջանի տարածքում օգտագործելու համար:
Այս մասին՝ քաթարական The Peninsula հրատարակությունը գրել է՝ «Ադրբեջանն ահազանգում է Օխչուչայ գետի անդրսահմանային աղտոտման կապակցությամբ» վերնագրով իր հոդվածում:
Պարբերականը նշում է, որ երկրի ջրային ռեսուրսների 70% -ը մեծապես կախված է հարևան երկրներից ջրի արտաքին ներհոսքից, իսկ Օխչուչայի ջրերը լայնորեն օգտագործվում են ոռոգման համար: Գետի ստորին հոսքը թափվում է Արազ գետը, որի ջրի որակը նույնպես դառնում է ոչ պիտանի գյուղատնտեսական արդյունաբերության համար:
Պղնձամոլիբդենային գործարանից և Հայաստանում գործող պղնձի հանքաքարի վերամշակման գործարանից թափոնները ջրի մեջ բաց թողնելու արդյունքում՝ մեծ քանակությամբ ծանր մետաղների աղեր են թափանցում շրջակա միջավայր:
Կենդանական աշխարհի ոչնչացման հետ մեկտեղ, Օխչուչայի աղտոտումը չափազանց վտանգավոր է մարդու առողջության համար: Գետերի ջրերի օգտագործումը կարող է բերել՝ աղեստամոքսային տրակտի, երիկամների և ոսկրային հյուսվածքի հիվանդությունների, ինչպես նաև սրտանոթային, նյարդային և արյունաստեղծ համակարգերի խանգարումներ:


Читайте также

Оставить комментарий