Մաքսիմ Շևչենկո. Ադրբեջանի հաղթանակը՝ աշխարհում արդարության բոլոր ուժերի հաղթանակն է

irevanaz.com

«Ինչպիսի՞ն կարող են լինել տպավորությունները։ Ես այցելել եմ Գյանջա, և միայն արցունքներ, վիշտ կարող են լինել, և միայն ափսոսանք և ցավակցություն նրանց նկատմամբ, ում հարազատները և մերձավորները, քաղաքացիական մարդիկ գիշերվա կեսին սպանվել են ահաբեկիչների կողմից։ Տեսականորեն, երբ այս հարցերը քննարկում ես, ինչ որ տեղ, Մոսկվայում, կամ որևէ այլ տեղ, իբր տեսեք, որ հրթիռակոծել են՝ սա բոլորովին այն չէ, ինչ իրականում կարելի է տեսնել այստեղ։ Սրանք սպանված երեխաների, խաղաղ մարդկանց, մանուկ Արթուրի, ով ընդհանրապես Ռուսաստանի քաղաքացի էր, չնայած իմ կարծիքով, ինչ նշանակություն ունի, թե որ երկրի քաղաքացի ես, չէ որ այդպե՞ս է»։
Այդ մասին Գյանջայում հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ, լրագրող, հեռուստահաղորդավար և հասարակական գործիչ Մաքսիմ Շևչենկոն՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Նրա խոսքով, նշանակալից է նաև այն, որ գիշերվա կեսին հրթիրներ են ընկել քաղաքի վրա, որտեղ ոչ մի ռազմական օբյեկտներ չկան. «Նրանք ասում են, որ կրակ են բացել օդանավակայանի վրա, տեսեք այստեղից մինռև օդանավակայան շատ մեծ տարածություն է։ Ի՞նչ օդանավակայան։ ՍԿԱԴ-ներ, թե ինչեր են դրանք եղել, դրանք ահաբեկչության ինչ զենքեր են եղել, այնտեղ ցրումը այդքան էլ մեծ չի եղել, օրինակ 200-300 մետր։ Խոսքը միայն վախեցնելու մասին է, այլ քաղաքացիական բնակչության ոչնչացման մասին։ Դրանք առաջացրին բացարձակապես ուրիշ արդյունք՝ ադրբեջանական ժողովուրդը, ով առանց այդ էլ ուզել է ազատագրել իր հայրենիքը, և դա եղել է ճիշտ դիրքորոշում, այնքան է այլալվել ահաբեկչության այս ակտերով, որ դրանից հետո նրանք, ովքեր վերցրել են Շուշան, ովքեր Շուշան վերադարձրել են Ադրբեջանին, գործել են նաև այն շեհիդների հիշատակով, ովքեր այստեղ են շեհիդ դարձել, ովքեր այստեղ են զոհվել։ Հետևաբար ոչ մի կյանք, իհարկե դժվար է այդպես ասել, երբ խոսքը երեխաների մասին է, իրականում այս աշխարհից իզուր չի գնում։ Դուք մահմեդականներ եք, դուք գիտեք, որ Ամենաբարձրյալ Աստվածը՝ գիտի յուրաքանչյուր մարդու ճակատագիրը, Նա թողություն է տալիս հոգուն և հետո իր մոտ է վերցնում։ Ուստի ես կարծում եմ, որ այս արյունը նույնպես պողպատի է վերածել այն զինվորների սիրտը, ովքեր ազատագրել են Շուշան, ազատագրել են Լաչինը։ Լավ կլիներ, որ դա չլիներ, բայց պատահեց։ Ադրբեջանի հաղթանակը՝ ոչ միայն ադրբեջանական ժողովրդի, այլ նաև ընդհանրապես աշխարհում արդարությոան բոլոր ուժերի հաղթանակն է»։
Շևչենկոն նշել է, որ աշխարհում շատ է անարդարությունը։ Նրա խոսքով, իմպերիալիզմը իրեն թույլ է տալիս օգտագործել հրթիռներ, ռումբեր, որպեսզի փոխել սահմանները, սպանել մարդկանց, հասնել ինչ որ տնտեսական առավելությունների. «Բայց դուք ապացուցեցիք, որ մարդը այնուամենայնիվ ավելի ուժեղ է, մարդկային համերաշխությունը և մարդկային խիզախությունը... Իմ խորին ցավակցություն եմ հայտնում Գյանջայի բնակիչներին, ինձ համար շատ դառն է, որ սա այն զենքն է, որը մատակարարվել է Ռուսաստանից։ Մենք կձգտենք այնպես անել, որպեսզի Կովկասը, Հարավային Կովկասը դառնա խաղաղության գոտի։ Ցանկալի էր, որ դա արվեր խաղաղ ճանապարհով, բայց պարզվում է, որ առանց պատերազմի նույնպես անհնար է։ Երբեմն պատերազմը լինում է խելագարված մարդուն գիտակցության բերելու համար գործողություն։ Ես հույս եմ տածում, որ երբևիցե նաև այնտեղ, որտեղից արձակվել են այս հրթիռները՝ ուշքի կգան և դառը կարտասվեն, հասկանալով, թե ինչ են արել նրանք և դեպի ուր են նրանք տանում իրենց երկիրը, իրենց ժողովրդին և ողջ Կովկասը։ Խաղաղություն ձեզ և Ամենազոր Տիրոջ օրհնություն»։



Читайте также

Оставить комментарий