ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՐՈՂ Է ՍՐՎԵԼ ՏԱՐՎԱ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՆ. STRATFOR

Ըստ վերլուծաբանական կենտրոնի՝ հայ-ադրբեջանական
սահմանին լարվածությունը կարող է աճել տարվա երկրորդ կեսին, եթե սահմանազատման գործընթացը կասեցվի։
Բայց մոտ ապագայում խոշոր էսկալացիայի ռիսկը, ըստ վերլուծաբանական կենտրոնի, կմնա բավական ցածր։
«Կողմերը կարող են նաեւ օգտագործել տարաձայնությունները խաղաղության պայմանագրում չընդգրկված հարցերի շուրջ, ինչպիսին են «տարածաշրջանում միջանցքի հարցը կամ Սահմանադրության փոփոխությունները»՝ որպես գործընթացը հետաձգելու պատճառ»,- նշել է Stratfor-ը։