Հիքմեթ Հաջիև. Մենք վճռականապես դատապարտում ենք TF1 հեռուստաալիքի հասցեին հայկական լոբբիի հնչեցրած սպառնալիքները
«Մենք վճռականապես դատապարտում ենք Ֆրանսիայում TF1 հեռուստաալիքի հասցեին հայկական լոբբիի հնչեցրած սպառնալիքներն ու վիրավորանքները»:
Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
«Մենք վճռականապես դատապարտում ենք Ֆրանսիայում TF1 հեռուստաալիքի և նրա թղթակից Լիցերոն Բուդուլի հասցեին հայկական լոբբիի հնչեցրած սպառնալիքներն ու ատելությամբ լի վիրավորանքները, ով պրոֆեսիոնալ կերպով լուսաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող պատերազմը», - գրել է նախագահի օգնականը: