Բադրի Նաչկեբիա. Հայերի վերաբնակեցումն այսպես կոչված պատմական հայրենիքում, ոչ մի լավ բանի չի հանգեցնի
Հայաստանի իշխանությունը փոխվեց, բայց քաղաքականությունը ոչ: Այս մասին СВС-ին հայտնել է Քաղաքական բռնության և ահաբեկչության ուսումնասիրության վրացական կենտրոնի ղեկավար Բադրի Նաչկեբիան: Փորձագետն ընգծում է. անջատողականության հետ խաղերը ոչ մի լավ բանի չեն հանգեցնի, սակայն, ցավոք դեռ աշխարհը դա չի հասկացել:
«Կարծում եմ հայ հասարակությունը նույնպես հասկանում է, որ այս խնդիրը դամոկլյան սրի պես կախված է Հայաստանի գլխին: Եվ ոչ ոք չգիտի, թե երբ կիջնի այն: Հետևաբար, հայերի վերաբնակեցումն այսպես կոչված պատմական հայրենիքում, ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Դրանով կրկին խրախուսվում է անջատողականությունը և խաղարկվում է ղարաբաղյան քարտը, որը մնում է միակ հաղթաթուղթը նրանց ձեռքում»,- ասել է Նաչկեբիան: