Քյամրան Բայրամով. BBC-ի հեռուստաեթերում Փաշինյանի անիմաստ դատողությունները ցույց տվեցին Հայաստանի քաղաքականության լիովին խարխլվածությունը
BBC հեռուստաալիքում իր անմիտ հայտարարություններով Փաշինյանը ցույց տվեց, որ նրա երկրի արտաքին և ներքին քաղաքականությունը լրիվ սխալ է:
Այս մասին հայտնել է՝ Միլի Մեջլիսի պատգամավոր Քյամրան Բայրամովը:
Նրա խոսքով՝ 20 րոպեանոց զրույցի ընթացքում, ապարդյուն կերպով փորձելով պատասխանել ներկաների սուր հարցերին, Փաշինյանը հայտարարություններ է արել, որոնք կարող են գնահատվել միայն որպես քաղաքական խայտառակություն: Նրա անորոշ պատասխանները կրկին ցույց տվեցին, պրոֆեսիոնալիզմի և իրավասության ծայրահեղ դեֆիցիտ՝ ոչ միայն պետության ղեկավարի, այլև շարքային քաղաքագետի համար:
«Շփոթվելով հաղորդավարի քննադատական հարցերի ճնշման տակ՝ Փաշինյանը խուսափել է՝ հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում Հայաստանի նախորդ ղեկավարության ռազմական հանցագործությունները խոստովանելուց, կմկմալով, որ Ադրբեջանի օկուպցաված Լաչինի շրջանում ճանապարհը իր երկրի կողմից չի կառուցվում, և հրաժարվել է ընդունել՝ կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում Հայաստանի լուրջ սխալները:
Հաղորդավար Սթիվեն Սակուրը Փաշինյանին հիշեցնելով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք պահանջում են հայկական զորքերի դուրսբերումը բոլոր օկուպացված տարածքներից և հավաստելով, որ Փաշինյանը խաղաղություն չի ցանկանում, այլ շարունակում է օկուպացիան՝ ամբողջովին վստահազրկել է այդ «քաղաքական գործչին», նշել է Բայրամովը: