Ժերար Գարդոն. «Հայաստանը պետք է հեռացվի Եվրոպայի Խորհրդից»

irevanaz.com

«Հայաստանը տեղ չունի Եվրոպայի Խորհրդի կազմում: Այդ երկիրը չի պատասխանում միջազգային կազմակերպությունների պարտավորություններին»:
Այս մասին հայտարարել է ֆրանսիացի գրող Ժերար Գարդոնը (Gerard Cardonne):
Նրա խոսքով, միջազգային կազմակերպությունները պետք է ավելի կոշտ դիրքորոշում բռնեն օկուպանտ երկրի նկատմամբ: «Միջոցառումների մեկի ժամանակ ես Եվրոպայի Խորհրդի ներկայացուցիչներին հարցրեցի, թե ու՞ր են նայում այդ կառույցները: Ղարաբաղյան հակամարտությունը դա միջազգային խնդիր է: Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի 20 տոկոս հողերը: Դրա համար էլ Հայաստանը տեղ չունի Եվրոպայի Խորհրդում:  Հայաստանը չի կատարում Եվրոպայի Խորհրդի, ՄԱԿ-ի պահանջները: Ու՞մ են պետք միջազգային կազմակերպությունները, որոնք ընդունում են օկուպանտ երկրին»:
Ժերար Գարդոնը նշել է, որ Հայաստանը շարունակում է իր օկուպացիոն քաղաքականությունը:



Читайте также

Оставить комментарий