ԺԵՐԱՐ ՀԱՐՈ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՍԽԱԼ Է ԹՈՒՅԼ ՏՎԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՒՄ
ԱՄՆ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան և ՄԱԿ-ում երկրի նախկին մշտական ներկայացուցիչ Ժերար Հարոն թվիթերյան իր էջում գրել է, որ Հայաստանը ժամանակին սխալ է թույլ տվել՝ հրաժարվելով փոխզիջում փնտրել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում գտնելու հարցում։
«Մի մոռացեք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի մասին, որոնք հիշեցնում էին սահմանների անձեռնմխելիության սկզբունքի մասին։ Միջազգային հանրության և Ադրբեջանի համար այս կարգավիճակը չի կարող ներկայացվել քիչ թե շատ լայն ինքնավարության տեսքով։ Սա մի բան է, որը Հայաստանը երբեք չի ընդունել։
Մենք նախազգուշացրել ենք Հայաստանին հավասարակշռության աստիճանական ոչ նրա օգտին փոփոխության մասին։ Նա կարող էր փոխզիջման հասնել, երբ դեռ առավելություն ուներ: Բայց նա դա չարեց: Հիմա մենք տեսնում ենք արդյունքը:
Բանակցությունների միջոցով ամեն ինչ տեղի կունենար խաղաղ և փոխադարձ համաձայնությամբ։
Միջազգային հանրությունը բազմիցս հայտարարել է, որ հանրապետությունների միջև խորհրդային սահմանները քննարկման առարկա չեն։ Սա հավասարազոր կլիներ Պանդորայի արկղի բացմանը՝ ամենակործանարար հետևանքներով:
Տասնամյակներ շարունակ Հայաստանը հրաժարվում էր քննարկել Ղարաբաղի կարգավիճակը Ադրբեջանի կազմում, որը Ադրբեջանի համար ընդունելի միակ որոշումն էր, և որը պաշտպանում էր միջազգային հանրությունը»,- գրել է ֆրանսիացի դիվանագետը։