Վոլֆգանգ Մանիգ. «Համանախագահները հնարավորություն ունեն համոզել կողմերին շարունակել բանակցությունները»

irevanaz.com

«Կարծում եմ, որ Մինսկի խմբի ներկայիս համանախագահներն ունեն անհրաժեշտ ազդեցություն և հնարավորություններ` հակամարտության կողմերին համոզելու բանակցությունները շարունակելու համար: Իմ դիտարկումների համաձայն՝ այս գործընթացը լավ արդյունքներ է տալիս»:
Այս մասին հայտնել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Վոլֆգանգ Մանիգը:
«Ես նաև գնահատում եմ, որ երկու արտգործնախարարները գիտեն, որ նրանք պետք է միասին գործեն: Այդ պատճառով նրանք շարունակում են բանակցություններ վարել նույնիսկ անպատասխանատու քննադատների ֆոնի վրա, որոնք պահանջում են արագ արդյունքներ: Երկուսն էլ հավատարիմ են բանակցային գործընթացին, բայց միևնույն ժամանակ գիտակցում են համապատասխան ներքաղաքական մթնոլորտը: Հայաստանում առկա ներքին խնդիրները ազդում են կառավարության արդյունավետության վրա: Ադրբեջանում պետք է լուծել փախստականների խնդիրը», - նշել է դեսպանը:



Читайте также

Оставить комментарий