Կարպիս Փաշոյան. «Իրավիճակը Հայաստանում չափազանց լուրջ է ու վտանգավոր»

irevanaz.com

«Պատգամավոր Հրաչյա Հակոբյանը  ակնարկում է, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը այլ երկրի հատուկ ծառայությունների հավաքագրված գործակալ է։
Իսկ ես ակնարկում եմ, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը հավակնում է դառնալ հետխորհրդային տարածքի ամենաանմեղսունակ իշխանությունը, քանի որ ռացիոնալ անհատը չի կարող ինչ-որ մեկին ԱԱԾ տնօրեն նշանակել, կոռուպցիայի դեմ պայքարի հերոս դարձնել, իսկ հետո պնդել, թե այդ մեկը օտար գործակալ է։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Լրագրող  Կարպիս Փաշոյանը:
«Ի դեպ վարչապետի մամուլի քարտուղարի սկանդալային հայտարարությունից անցել է երկու օր, բայց իրավական հետևանքներն այդպես էլ բացակայում են։ Այս առումով կարող ենք ենթադրել, որ դա վարչապետ Փաշինյանի հերթական էմոցիոնալ և անպատասխանատու պոռթկումն էր, ինչպես՝ վեթինգը, անցած տարվա թվացյալ դավադրությունը, պետական համակարգի դիմադրելը, հիբրիդային հեղաշրջումը և այսպես շարունակ։
Ընկերներ, ուզում եմ բոլորիդ տեղեկացնել, որ իրավիճակը չափազանց լուրջ է ու վտանգավոր», - նշել է Կարպիս Փաշոյանը:



Читайте также

Оставить комментарий