27 տարի առանց Քելբեջարի. Շրջանը օկուպացվել է 1993 թ. ապրիլի 2-ին՝ մի քանի օր տևած մարտական գործողություններից հետո
Հայաստանի զինված ուժերի կողմից Ադրբեջանի Քելբեջարի շրջանի օկուպացիայից 27 տարի է անցել:
Քելբեջարն օկուպացվել է 1993 թ. ապրիլի 2-ին՝ մի քանի օր տևած մարտական գործողություններից հետո:
Հայերի կողմից՝ Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս տեղակայված, 1936 քառ կմ մակերես ունեցող Քելբեջարի տարածքների օկուպացման արդյունքում սպանվել է 511 խաղաղ բնակիչ, 321 մարդ գերի է վերցվել կամ անհետ կորել է, շրջանի 58 հազ. բնակիչները վտարվել են իրենց հարազատ տներից: Քելբեջարի օկուպացման արդյունքում բռնազավթվել են 130 բնակավայրեր, ավերվել է 97 դպրոց, 9 մանկապարտեզ, 116 գրադարան, 43 ակումբ, 42 մշակույթի տուն, 9 հիվանդանոց, 13 000 բնակելի տուն, ոչնչացվել է 37 852 հա անտառային ծածկույթ, թալանվել են բնական պաշարները: Քելբեջարի շրջանին 703 մլրդ 528 մլն ռուբլու վնաս է հասցվել:
Հայաստանն ավերել է նաև այնպիսի մշակութային հուշարձաններ, ինչպիսիք են Վենգ գյուղի ալբանական տաճարը, Չարեքդար գյուղում Հասան Ջամալի ալբանական տաճարը, Գանլիքենդ գյուղում Լյոք ամրոցը, Գարաջանլի գյուղում Ուլուխանի բերդը, Ջամիշլի գյուղում Քեշիկչի ամրոցը, Քելբեջար քաղաքի մզկիթը, Բաշլիբել գյուղի մզկիթը, Օթագլի գյուղի մզկիթը, Սոյուգբուլագ գյուղում Թերթեր գետի վրայի Թաղլիդաշի կամուրջը, Քելբեջարի պատմագավառագիտական թանգարանը, Աշուղ Շեմշիրի անվան տուն-թանգարանը, Սոյուդլու ամառանոցում Սեյիդ Ասադուլլայի սրբավայրը և այլ պատմամշակութային հուշարձաններ: