Սուլեյման Իսմայիլով. «Հայաստանը չի կարող դիմակայել ադրբեջանական բանակին»

irevanaz.com

«Հունվարի 13-ին անցկացված խորհրդակցության ժամանակ, որը նվիրված էր 2019 թվականի արդյունքներին, նախագահ Իլհամ Ալիևն Ադրբեջանի տնտեսական նվաճումները կոնկրետ թվերի հիման վրա համեմատեց հարևան երկրների, հատկապես Հայաստանի հետ»:
Այս մասին ասված է նախագահի աշխատակազմի քաղաքացիների դիմումների հետ աշխատանքի բաժնի ղեկավար Սուլեյման Իսմայիլովի «Ադրբեջանի նախագահի խորքային բարեփոխումները մեծ վստահություն են առաջացնում քաղաքացիների դիմումների մեջ նշված հարցերի լուծման հանդեպ» խորագրով հոդվածում:
«Հարկ է նշել, որ ներկայացված թվերը չարժե կրկնել: Ադրբեջանի նվաճումներն ակնհայտ են: Բավական է միայն նշել, որ աշխարհի ուժեղագույն բանակների վարկանիշում մեր բանակը զբաղեցնում է 52-րդ հորիզոնականը, իսկ Հայաստանի բանակը 96-րդն է: Այստեղ պետք է անպայման հաշվի առնել, որ Ադրբեջանը բոլոր նվաճումներին հասել է ինքնուրույն՝ սեփական հնարավորությունների և ճիշտ տնտեսական քաղաքականության շնորհիվ:  
Անշուշտ, սեփական օկուպացիոն քաղաքականության գերին դարձած Հայաստանը, որն իրականում վասալ պետություն է և իր գոյությունը պահպանում է արտաքին օգնության շնորհիվ, չի կարող դիմակայել ադրբեջանական հզոր բանակին և շուտով կլքի մեր հողերը», - համոզված է Սուլեյման Իսմայիլովը:



Читайте также

Оставить комментарий