Բանակը շարունակում է սնվել զինվորների կյանքերով. 44 մահ 9 ամսում

irevanaz.com

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է ՀՀ զինված ուժերում 2018 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին մահացության դեպքերի մասին տեղեկանքը:
Տվյալները հավաքագրվել են զանգվածային լրատվամիջոցներով, պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկություններից, որոշ դեպքերում՝ մահացած զինծառայողների հարազատներից:
Ըստ այդմ՝ մահացության 44 դեպք է արձանագրվել:
Նշենք, որ 44 մահվան դեպքերից միայն 34-ի մասին է ՀՔԱ Վանաձորի գրասենյակին հայտնի եղել կամ ԶԼՄ-ներով տարածված տեղեկության միջոցով, կամ պաշտոնական հրապարակային աղբյուրներից: Այդ 34-ից 27-ը, ըստ պաշտոնական դասակարգման, համարվել է ծառայության հետ կապված, 7-ը՝ չկապված:
Մյուս 10 դեպքերի մասին ընդհանրապես որեւէ հրապարակային տեղեկատվություն հասանելի չի եղել: Բոլոր այդ դեպքերը համարվել են ծառայության հետ չկապված:
Հատկանշական է, որ որոշ դեպքերում պաշտոնական աղբյուրները ըստ հայեցողության տարածում են հաղորդագրություններ ծառայության հետ չկապված մահացության դեպքերի մասին, իսկ որոշ դեպքերում՝ ոչ:
Մահացության միայն 40 դեպքում է հայտնի աշխարհագրական տարածքը, ըստ որի՝  դեպքերից 21-ը (47%) տեղի են ունեցել ԼՂ, 19-ը՝ (43%) ՀՀ տարածքում:
Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տվյալների՝ 2017 թ.-ի համեմատ 2018 թ.-ին հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացության դեպքերի թիվը նվազել է ավելի քան 60 %-ով, ինքնասպանություն որակված դեպքերը նվազել է 1-ով, 1-ով նվազել է ապանության դեպքերը, սակայն ավելի քան 40 %-ով աճել են առողջական խնդիրների հետեւանքով մահացության դեպքերը եւ ավելի քան կրկնակի անգամ ավտովթարի հետեւանքով մահացության դեպքերի թիվը։
31 դեպքով քրեական գործեր են հարուցվել:



Читайте также

Оставить комментарий