Օսկան Քոչարյան. «Ձերոնք ատում են մերոնց»

irevanaz.com

Անցած  ուրբաթ ինչպես իր մեծ ասուլիսի, այնպես էլ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում ունեցած իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ կրկնեց սիրո և համերաշխության հեղափոխության մասին: Միանգամից նկատենք, որ սա հեղափոխականների այն կարգախոսներից մեկն է, որը ոչ մի գնով իրականությանը չի մոտենում: Եթե նույնիսկ ընդունենք, որ վերջիններս մեծ ցանկություն ունեն նման մթնոլորտ հաստատել Հայաստանում, փաստը մնում է փաստ, որ երկրում այժմ ճիշտ հակառակ պատկերն է:
Եվ քանի որ հաջողությունը հեռու է, Փաշինյանը սկսել է խոսել ադապտացիայի շրջանի մասին: Ըստ նրա, ժողովրդավարություն և ամենաթողություն բառերը շատ դեպքերում հանրային գիտակցության մեջ հավասարվել են իրար, սակայն անխուսափելիորեն լինելու են մարդիկ, որոնք անցնելու են այն, այսինքն՝ հարմարվելու են նոր պայմաններին, ոգևորված են լինելու նոր հնարավորություններից: Մնում է միայն հասկանալ, թե խոսքն ինչ հնարավորության մասին է: Եվ ահա սրա մասին վարչապետ Փաշինյանն ասում է. «Այդ ողջ ընթացքում բացառվելու է «մերոնց և ձերոնց» բաժանելու գործընթացը: Տեղի ունեցած փոփոխությունների առանցքային նպատակը եղել է և կա Հայաստանում բաժանարար գծերը վերացնելը: Հայաստանում քաղաքական մակարդակում բաժանարար գծերը վերացված են և իսկապես լիարժեք պետք է համախմբումը կարողանանք ապահովել»:
Նման տողեր ընթերցելիս առաջին բանը, որ գալիս է մարդու միտքը, այն է, որ Նիկոլը ոչ միայն վաղուց Ֆեյսբուք չի մտել, այլև ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին ու պատկերացում չունի, թե երկում ինչպիսի անհանդուրժողականության և ատելության մթնոլորտ է ձևավորված «մերոնց ու ձերոնց» միջև: Եվ խոսքը միայն քաղաքական մրցակիցների մասին չէ: Ցանկացած այլախոհություն, ցանկացած կասկած, ցանկացած այլ տեսակետ անմիջապես արժանանում է նիկոլական ոհմակների վայրի գրոհին: Ոչնչացնում են բոլորին առանց բացառության, եթե աստվածացման և կուռքին երկրպագելու պահանջներից դուրս մեկ այլ վերաբերմունք գոյություն ունի: Նույն իրավիճակն է տիրում հանրապետության գրեթե բոլոր հաստատություններում, որտեղ մարդկանց վտարում են աշխատանքից միայն այն բանի համար, որ սրանք հին են կամ չեն ողջունել հեղափոխությունը: Եվ նման իրավիճակում խոսել սիրո, հանդուրժողականության, բաժանարար գծերի վերացման մասին, առնվազն ծիծաղելի է: Ուզո՞ւմ ես վերացնել: Բա վերացրու: Բայց ո՞նց: Ոչ, նա չի կարող դա անել, քանզի նա սպասարկելու է իր նեղ աղանդի շահերը, որոնց հիմնական գաղափարական դրույթներն են թմրանյութերի օրինականացումը, Հայ առաքելական եկեղեցու կործանումը աղանդավորների հարվածների ներքո, միասեռականների երջանկությունը մեր հաշվին, ռուսատյացությունն ու ՀՀ թաքուն արևմտացումը: Միամիտ հայ ժողովուրդը, երբ բերեց Փաշինյանին իշխանության, այդպես էլ չհասկացավ, որ նա իր նպատակների հետ կապ չունի` Փաշինյանը ՀՀ հպարտ քաղաքացիների վարչապետն է և վերջ:



Читайте также

Оставить комментарий