Հայ ժողովրդի միակ ելքը...

2016 թվականի ապրիլի սկզբներին Ադրբեջանի և Հայաստանի զորքերի շփման գծի մոտ տեղակայված ադրբեջանական բնակավայրերի արկակոծությանն ի պատասխան ադրբեջանական բանակի ձեռնարկած կտրուկ միջոցները ավելի խորացրեցին վերջին տարիներին Հայաստանում նկատվող ճգնաժամը: Այդ երկրի քաղաքական ղեկավարության բռնած կուրսը տանում է նրան դեպի անդունդ: Ձեռքերը խաղաղ ադրբեջանցիների արյան մեջ թաթախված Սարգսյանի ռեժիմն ի զորու չէ հայ ժողովրդի ապագայի հետ կապված հակաճգնաժամային պլան մշակել: Քանի որ Հայաստանում իշխղ ռազմաքաղաքական հանցավոր ռեժիմը չունի քաղաքական հմտություն՝ ներքին և արտաքին քաղաքականության մեջ նրանց միակ փաստարկը ուժի կիրառումն ու բռնությունն է:

irevanaz.com

Դրա համար էլ Հայաստանի գործող իշխանություններն իրենց ողջ ուժն ուղղել են ներքաղաքական դաշտում իրենց  մրցակիցների չեզոքացմանը: Երկրում աճող դժգոհությունների ֆոնին Ղարաբաղյան կլանն ուժեղացնում է հալածանքները. իշխանությունը պահպանելու համար նրանք այլ ելք չունեն:

Ի՞նչ է տեղի ունենում կուլիսների հետևում

Գիտակցելով երկրում առկա վիճակի լրջությունը՝ ընդդիմադիր կուսակցությունները հիմա ընտրել են հարձակողական ռազմավարություն: Նրանց միակ նպատակը Սարգսյանի հանցագործ ռեժիմի տապալումն է: Սակայն դա շատ դժվար է անել: Որովհետև քաղաքական ինտելեկտի բացակայության պայմաններում նրանք կրկին փորձելու են շահարկել ղարաբաղյան խաղաքարտը: Իսկ դա արդեն կորցրել է իր քաղաքական ուժը: Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովում կտրուկ ավելացել է իշխանության քննադատների թիվը: Հայ խորհրդարանականները Սերժ Սարգսյանից բացատրություն են պահանջում ստեղծված իրավիճակի, հայկական բանակի նահանջի, կատարվելիք քայլերի առնչությամբ: Հայտնի է, որ Հայաստանի խորհրդարանում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցության անդամները հիմնականում ղարաբաղցիներ են, որոնք ժամանակին ստիպեցին հրաժարական տալ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

Հիմա նրանց համար ամենակարևոր հարցը ամեն գնով իշխանությունը պահպանելն է: Որևհետև նրանք գիտակցում են, որ իշխանությունը կորցնելու դեպքում ենթարկվելու են ֆիզիկական և քաղաքական հալածանքների: Իսկ նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է կեղծ խոստումներ տալ:  Նա հայտարարում է, թե իբր իրավիճակը  նրա վերահսկողության տակ է: Հանրությանը հանգստացնելու համար ձևացնում է, թե իբր  բարեփոխումներ է ծրագրում իրականացնել:

Սարգսյանի փեսան նարկոբարոն է

Վերջին տարիներին Հայաստանի արտաքին պարտքը շարունակում է աճել, իսկ սոցիալ-տնտեսական ճգնաժամի ծանր բեռն ընկնում է բնակչության անապահով շերտի վրա: Իսկ ահա իշխող կլանը ապրում է ճոխության և շռայլության մեջ: Հայաստանի իշխանական սև բիզնեսը ծաղկում է: Դրանք են՝ թմրանյութերի արտադրությունը, թրաֆիքինգը, սև շուկայում զենքի առևտուրը:  

irevanaz.com

Ադրբեջանի թմրամոլության և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի պետական հանձնաժողովի տվյալներով՝ Հայաստանի իշխանական կլանը Ադրբեջանի օկուպացված տարածքներում թմրանյութեր է աճեցնում: Այս սև բիզնեսը ղեկավարում է նախագահ Սերժ Սարգսյանի փեսան: Հանձնաժողովից հայտնում են, որ նրանց ձեռքում կան կոնկրետ փաստեր և տեսանյութեր:
  «Ձերբակալվել են մեծ թվով արտասահմանյան երկրների քաղաքացիներ, որոնք փորձել են Ադրբեջանի օկուպացված տարածքներից այս կողմ թմրանյութեր անցկացնել: Նրանց ցուցմունքները իրավապահ մարմինների կողմից գրառվել են: Ադրբեջանի թմրամոլության և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի պետական հանձնաժողովը 2 տարի առաջ այդ փաստերը ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակ ներկայացնելով՝ խնդրել է այդ տարածքներում դիտարկում անցկացնելու համար խումբ ստեղծել: Մեր առաջարկն ընդունվել է, սակայն Հայաստանը հրաժարվում է մոնիթորինգային խմբին այդ տարածքներ թողնել»:    

Սարգսյան-Քոչարյան երկյակի մեղքով Հայաստանը ևս մեկ լուրջ վտանգի առջև է կանգնած: Միջուկային նյութերի և թափոնների առևտրով զբաղվող, նույնիսկ հարևան Ադրբեջանին «կեղտոտ ռումբով» սպառնացող հանցավոր կլանը Հայաստանին վերածում է աշխարհի և տարածաշրջանի համար վտանգավոր երկրի:     

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ միջազգային հանրությունը երբեք անուշադրության չի մատնում միջուկային սպառնալիքները, ապա կարելի է ասել, որ հեռու չէ այն օրը, երբ Հայաստանը կբախվի միջազգային պատժամիջոցների հետ:

irevanaz.com Վստահաբար կարելի է ասել, որ ստվերային տնտեսությունն իր վերահսկողության տակ պահող Հայաստանի իշխող կլանը դրանից հսկայական եկամուտներ է ստանում: Եկամուտները չկորցնելու համար Սարգսյանը երկու ձեռքով է կառչում սփյուռքի կազմակերպություններից: 

Իսկ գործազուրկ և անապահով շերտը սոցիալական վիճակի բարելավման համար Հայաստանի իշխանություններից պահանջում է կատարել Սահմանադրությունից բխող իրենց պարտավորությունները: Եթե վերջին 20 տարում Քոչարյան-Սարգսյան երկյակը դա չի ուզեցել անել, ուրեմն այսուհետ էլ չի անելու: Այս հանցավոր երկյակը անձնական բիզնես միշտ էլ ունեցել է: Հենց հանցավոր կլանի գործունեության արդյունքն է, որ Հայաստանում մարդ չի մնացել: Վերջին տարիներին Հայաստանը լքել է 1 միլիոն 500 հազար մարդ:

Պետությունը, եկեղեցին և սփյուռքը նույնպես բաժանվում են

Երկրում քաղաքական դրությունն այնքան է վատացել, որ հայկական գաղափարախոսության հիմնական պաշտպանները հանդիսացող 3 ինստիտուտների՝ պետության, եկեղեցու և սփյուռքի միջև արդեն չի մնացել ոչ մի բարոյական–գաղափարական միասնություն: Նրանք պայքարում են իրենց բարեկեցության համար, օգտվում են տարբեր քաղաքական բանսարկություններից՝ իրենց դիրքերն ամրապնդելու համար:

Սակայն նման պայմաններում տուժողը Հայաստանի պետությունն է: Նրա ներկայիս ծանր վիճակը մեկ անգամ ևս հաստատում է, որ կառավարությունում  պետք է լինեն քաղաքական ու ինտելեկտուալ առումով պատրաստ մարդիկ ու կազմակերպություններ: Նրանց պարտքը պետք է լինի՝ պետական և ազգային շինարարության  համահունչ առաջ տանելու հարցը:

Քոչարյան-Սարգսյան միությունը ղարաբաղյան խաղաքարտը օգտագործեց իր նպատակների համար: Դրա համար էլ երկիրը լրջորեն հետադիմեց՝ տնտեսական ու սոցիալական առումով: Սակայն այժմ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ արդեն այսպես կոչված «տարածքներ ձեռք բերելու ռազմավարությունը» նույնպես խարխլվում է: Ադրբեջանական բանակի ուժն ու հզորությունը  տակն ու վրա արեց Երևանի վերջին հույսերը:

irevanaz.com

Ակնհայտ է, որ կարճ ժամանակամիջոցում ապահովվելու է Հայաստանի զինված ուժերի օկուպացված տարածքներից դուրս բերելը: Իսկ նման պայմաններում ի չիք է դառնալու Երևանի  հանցագործ վարչակարգի բիզնես-իմպերիան: Միևնույն ժամանակ ավարտվելու է նաև Սարգսյանի ու նրա հետ կապ ունեցող խմբերի ժամանակը:   

Չարժե կասկածել, որ Քոչարյան-Սարգսյան միության՝ Ադրբեջանի տարածքներում իրագործած հանցագործությունները անպայման հետազոտվելու է և ներկայացվելու է միջազգային դատարան: Պատահական չէ, որ ներկա ժամանակ այդ գործընթացներով լրջությամբ զբաղվում են  Ադրբեջանի համապատասխան մարմինները: Քսան տարուց ավել շարունակվող ղարաբաղյան հակամարտության ավարտին շատ քիչ ժամանակ է մնացել: Համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում գտնվող այս ծանր խնդրի եզրափակիչ փուլը՝ շատ ծանր ու ողբերգական է լինելու հանցագործների համար:

 Հակառուսական ալիքներն ուժեղանում են

Ռուսաստանի կառավարությունն  էլ երես է թեքել պատվազուրկ եղած Հայաստանից: Դա մեկ անգամ ևս ապացուցեց՝ ապրիլի սկզբին ղարաբաղյան ճակատում տեղի ունեցածների հանդեպ Ռուսաստանի  վերին աստիճանի պրագմատիկ դիրքորոշումը:

irevanaz.com

Եվ պաշտոնական Մոսկվան և երկրի քաղաքական ինստիտուտները, մամուլը, փորձագետները լայնորեն աջակցեցին Ադրբեջանին: Հայաստան այց կատարած Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բացահայտ հայտարարեց, որ Ռուսաստանը, որպես  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաջատար ուժ, չի կարող Ադրբեջանի հանդեպ որևէ գործողություն իրագործել: Որովհետև Բաքուն տարածքային հավակնություններ չունի Հայաստանի հանդեպ և չի սպառնում նրա տարածքներին: Ադրբեջանը ցանկանում է վերականգնել իր տարածքների նկատմամբ իրավասությունը: Հենց այդ մոտեցումից հետո, ի հայտ եկավ Հայաստանի դարեր ի վեր, նույնիսկ իր դաշնակիցների հանդեպ ունեցած ծախվածության դրսևորումը: Երկրում սկսված և օրեցօր ուժեղացող հակառուսական ալիքները, այժմ էլ ուժեղացվում են տարբեր կառույցների միջոցով: Իրականում Հայաստանի նման դիրքորոշումը իրականացվել է նաև 2-րդ Համաշխարհային պատերազմի ժամանակ: Ադրբեջանի և ԽՍՀՄ Ազգային անվտանգության նախարարություններում պահվող փաստերը վկայում են, որ 1938 թ. Գեստապոյի ղեկավար Մյուլլերը՝ «Դոկտոր Կրաուզե» անվամբ  գաղտնի այց է կատարում Բաքու: Այցի ժամանակ նա Բաքվի Տորգովայա փողոցի տներից մեկում հանդիպում է Հայ Դաշնակների Բաքվի ներկայացուցիչ Սերժ Մովսեսյանի հետ: Սերժ Մովսեսյանը Մյուլլերին է ներկայացնում Բաքվի բոլոր նշանավոր օբյեկտների քարտեզները: Մյուլլերը Գերմանիա վերադառնալուց հետո, Հիմլերին զեկուցում է և հայտնում է, որ հայկական  հետախուզական ծառայությունը կարող է համարվել գերմանացիների ամենահուսալի հենարանը և նրանց կարելի է վստահել: Նման փաստեր շատ կան:

Ֆաշիստական վարչակարգին ծառայող ծախվածների իսկական դեմքը կրկին երևաց հակառուսական արշավի սկսվելու ժամանակ: Հավանաբար ռուս ժողովուրդը և կառավարությունը այլևս աչք չեն փակելու նման  մոտեցման վրա:

 Փրկության ճանապարհ

Իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ փակուղու առջև կանգնած Հայաստանն այլևս  մանևրելու հնարավորություն չունի: Քսան տարուց ի վեր  Ադրբեջանի տարածքները օկուպացման տակ պահող Սարգսյան-Քոչարյան վարչակարգը Հայաստանը գցել է անելանելի վիճակի մեջ: Այսօր փլուզման եզրին կանգնած տնտեսություն ունեցող  այդ երկրի քաղաքացիները գտնվում են սոցիալական խնդիրների ճիրաններում: Դրա հետ մեկտեղ, հայ ժողովուրդը նույնպես ապրում է՝  200-ամյա հարևանը հանդիսացող ադրբեջանական ժողովրդի 1 միլիոնից ավել փախստականների ապրած բարոյական զրկանքները: Վերջին կռիվներում զոհված հայ զինվորի ծնողի՝ «Ինչու՞  է իմ որդին  մեռնելու ուրիշի հողում» ասելով, կառավարության դեմ ընդվզումը նույնպես  խոսում է այդ մասին: Ժողովուրդն արդեն լավ է հասկանում, որ զավթողական քաղաքականությունը ոչնչացնում է նրանց կյանքը:

irevanaz.com

Մյուս կողմից, այսօր երկրում   տեղի հայերի ու Ադրբեջանի քաղաքացիներ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի հայերի միջև հակամարտություն է առաջացել: Փաստորեն դաշնակների Լեռնային Ղարաբաղում ձևավորած ապօրինի զինված հրոսակախմբերը ամբողջությամբ զավթել են Հայաստանը և հայ ժողովրդին տանում են ողբերգական վախճանի:

Ժողովուրդը հասկանում է, որ երկրում իրավիճակը չի փոխվելու: Որովհետև ներկայիս վարչակարգը գնել է նաև հայկական ընդդիմությանը: Հակառակ դեպքում, եթե լիներ նորմալ ընդդիմություն, ապա այս վարչակարգը պարզապես չէր կարողանա գոյատևել:

Այժմ հայ ժողովուրդը այդ իրավիճակից փրկվելու համար պետք է մտավորականներին հավաքի իր շուրջ և  պատասխան գտնի այս երեք հարցին:

- Ի՞նչ է տվել հայ ժողովրդին այն, որ 20 տարուց ավել Հայաստանիղեկավարությունը օկուպացիայի տակ է պահում ադրբեջանական հողերը:

-Ո՞րն է Հայաստանի մասնաբաժինը կայուն զարգացող աշխարհում, և  ինչու է Հայաստանը դուրս մնում հիմնական ծրագրերից:

-Ի՞նչ պետք է անի հայ ժողովուրդը, որպեսզի խաղաղ ապրի ադրբեջանականժողովրդի կողքին, ինչպես դա եղել է տարիներ շարունակ և մյուս հարևանների պեսօգտվի Ադրբեջանի հնարավորություններից:

Հայ ժողովու'րդ, այս հարցերից փրկվելու համար, որոնց դժվարանում եք պատասխանել, կա մեկ ճանապարհ. փրկվե'ք առկա ռեժիմից: Որովհետև այդ ռեժիմը իշխանության է եկել մարդկանց արյան գնով և միջազգային ասպարեզում վարկաբեկված ռեժիմ է: Այդ հանցագործ, կոռումպացված, ձեզ պատանդ դարձրած ռեժիմից ազատվելու միակ լուսավոր ճանապարհը նրանց տապալումն է:

Եկեք գործի անցեք, հակառակ դեպքում ձեզ չի փրկի նույնիսկ արտերկրում բնակվող ձեր բարեկամները: Չէ որ մեր պապերն ասել են, որ մոտ հարևանը հեռու բարեկամից լավ է...

CBC



Читайте также

Оставить комментарий