Արթուր Աղաջանով. «Մարդիկ զոհվել ու զոհվում են հայ ազգայնամոլների կողմից մշակված ու կյանքի կոչված կեղծ պատմության պատճառով»

irevanaz.comՈւկրանիայում ապրող նախկին բաքվեցի հետազոտող Արթուր Աղաջանովը դիմել է միջազգային հանրությանը ։

Ներկայացնում է նրա դիմումի տեքստն առանց փոփոխությունների.

«Երկար  դարերի ընթացքում Ղարաբաղի հողը մնում է՝ տարբեր պատերազմների ու ընդհարումների համար թատերաբեմ։

Այդ գործընթացների հետևանքով տուժում են նրա հինավուրց մշակույթը, տաճարները, ճարտարապետական հուշարձանները և ժողովուրդների ժառանգությունը, որոնք հանդիսանում են հնագույն Կովկասյան Ալբանիայի պետության մասը։ Այդ հնագույն պետությունը ունեցել է իրեն հատուկ մշակույթ, պատմություն և ճարտարապետություն։ Այնտեղ եղել է՝ քրիստոնեական աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկը՝ ավտոկեֆալ ալբանական եկեղեցին։ Սակայն այժմ ողջ այդ հնագույն մշակույթը, կամ ոչնչացվել, կամ էլ վերագրվել է հայկական մշակույթին և պատմությանը։

Բանը նրանում է, որ հին ժամանակներում մարդկանց բաժանել են ոչ թե էթնիկական, այլ կրոնական հատկանիշներով։ Ընդհուպ մինչև 19-րդ դարը, հատկապես ըստ կրոնական և դավանանքային պատկանելության՝ մարդկանց անվանել են հրեաներ, քրիստոնյաներ, մահմեդականներ, բուդիստներ, հեբրեր (կրակապաշտներ), հայեր և այլն։ Այդ անվանումների ներքո միավորել են այս, կամ այլ դավանանքը պաշտող տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներին։

Արդեն հետագայում սկսվել է ջնջվել ժողովուրդների միջև տարբերությունը, որոնց սկսել են միավորել ընդհանուր ինքնանվան ներքո։ Այսպիսով, հայ հասկացութունը կրոնական տերմինից վերածվել է էթնիկականի և «հայեր»-ի ներքո սկսել են գրանցել՝ կպչաղներին, թաթերին, քրդերին, ուդիններին և մոնոֆիզիտական քրիստոնեություն դավանող կովկասյան մյուս ժողովուրդների ներկայացուցիչներին։

Դժբախտությունը կայանում է նրանում, որ բոլորին, ում գրանցել են «հայեր» անվան ներքո,  ենթարկել են Էջմածնի եկեղեցուն, որն ի սկզբանե եղել է հայկանական (հայկյան) ժողովրդի հոգևոր կենտրոնը։ Արդյունքում բոլոր հայերին զրկելով իրենց էթնիկական ինքնագիտակցությունից, մշակույթից և պատմությունից՝ բռնությամբ վերածել են հայկյանների։

Արդեն երկու դար է, ինչ Թուրքիայից, Իրանից, Մերձավոր Արևելքի երկրներից հայկ վերաբնակները (հայկյան, կամ հայկանական ժողովրդի ներկայացուցիչները) յուրացնում են Ղարաբաղի հինավուրց հողերը։

Այս երկու դարերի ընթացքում Էջմիածնի եկեղեցու աջակցությամբ այդ վերաբնակներին հաջողվել է լուծարքի ենթարկել դարավոր ավտոկեֆալ ալբանական եկեղեցին։ Ղարաբաղում և ողջ Հարավային Կովկասում ալբանական եկեղեցու Գանձասարի, Ամարասի և մյուս հայրապետական աթոռների լուծարքի հետևանքով՝ բազմաթիվ ժողովուրդները, նրանց մշակույթը, տաճարները, գրքերը և ժառանգությունը անցել են Էջմիածնի հայկական եկեղեցու ձեռքը։ Այդ ժողովուրդների մի մասը դավանել են (գրիգորյանականությանը) հայոց լուսավորչական կրոնը, բայց ոչ մի ընդհանուր բան չեն ունեցել հայ-հայկյան (հայկանական) ժողովրդի և Էջմիածնի հետ։ Սակայն այդ ժողովուրդները բռնությամբ էթնիկացվել ու հայկականացվել են։

Ղարաբաղցի քրիստոնյաները կենսաբանորեն մոտիկ են կովկասյան Ալբանիայի ադրբեջանական և մյուս ժողովուրդներին։ Սակայն լուռ համաձայնության և տարբեր քաղաքական կենտրոնների և երկրների աջակցության ֆոնին՝ երկու դարերի ընթացքում տարբեր ժողովուրդների, երկրների և մշակույթների հայկական ժառանգությունը վերագրվել է ի հաճո հայ-հայկյան ժողովրդի ու Էջմիածնի եկեղեցու։

Այդ աղաղակող անարդարությունը դարձել է մի շարք ազգամիջյան արյունալի հակամարտությունների պատճառ, որոնցից ամենադաժան ու արյունալին հանդիսանում է հայ-ադրբեջանական հակամարտությունը։

Մենք հասկանում ենք, որ Ղարաբաղի պատմության և ճակատագրի  վերաբերյալ հայկական ազգայնամոլական հայեցակարգի դեմ ցանկացած արտահայտություն ու ելույթ  վտանգավոր է կյանքի համար։ Վերջին 25-30 տարիների ընթացքում սպանվել  են մեծ թվով հայ քաղաքագետներ, հասարակական գործիչներ և ակտիվիստներ, որոնք հանդես են եկել հայկական ազգայնամոլության դրույթների դեմ։  

Ամեն ոք, ով հանդես է եկել այն հայտարարությամբ, որ Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի անբաժանելի մասը, հինավուրց կովկասյան Ալբանիայի և նրա քրիստոնեական մշակույթի մասը՝ ընդհարվել է իր կյանքի համար անմիջական սպառնալիքների հետ։ Բայց մենք համարում ենք, որ չպետք է վախենալ ճշմարտությունն ասելուց և պայքարել դրա համար, հարկավոր է լուծել ղարաբաղյան խնդիրը, այլապես այն կմնա մեր երեխաներին և կթափվի արդեն նրանց արյունը։ Մարդիկ զոհվել ու զոհվում են հայ ազգայնամոլների կողմից մշակված ու կյանքի կոչված կեղծ պատմության պատճառով։

Հատկապես նման պատմական հայեցակարգում է քողարկվում ողջ չարությունը, որը թափվել է մեր ժողովրդի վրա՝ մենք պետք է անենք ամեն հնարավորը, որպեսզի բացահայտել կեղծ պատմությունը և դադարեցնենլ արյունահեղությունը։ Մեզ, ղարաբաղյան հայերիս, Հայաստանում հայկանների հետ էթնիկական տարբերության պատճառով համարել են և շարունակում են համարել «երկրորդ կարգի» մարդիկ՝ արհամարհանքով անվանելով «շուռտվածներ»։ Դա  մեկ անգամ ևս հաստատում է, որ իրենք՝ հայկանները  մեզ ճանաչում են, էթնիկապես, հոգեպես ու պատմականորեն տարբերվող այլ ժողովուրդ։

Համաշխարհային հանրությանը, ՄԱԿ-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին և մյուս միջազգային կազմակերպություններին կոչ ենք անում՝ բոլոր միջոցները ձեռնարկել՝ հայկական դավանանքով տարբեր ժողովուրդների դարավոր ժառանգության նմուշների պահպանման և ուսումնասիրման համար։

Մենք մեր կողմից պատրաստ ենք  ավանդ ներդնել՝ հայկական դավանանքով ժողովուրդների ժառանգութան ուսումնասիրման և հանրաճանաչության, քրիստոնեական աշխարհում դարավոր ավտոկեֆալ ալբանական եկեղեցու վերականգնման համար պայքարում։

Մենք ուրախությամբ ենք ընդունել Ադրբեջանում ալբանական եկեղեցու վերածննդի և տաճարներում ծառայության վերականգնման մասին լուրը։ Դա մեզ համար հանդիսանում է մեծ խթան և ալբանական հոգևոր ժառանգության շուրջ համախմբվելու շարժառիթ։ Այդ նպատակով մոտ ժամանակում մենք կստեղծենք կազմակերպություն, որի շարքերը կարող է ընդունվել ամեն ոք, ով անտարբեր չէ Ղարաբաղի պատմության և ճակատագրի նկատմամբ։

Բոլորին կոչ եմ անում, օգնել այս ուղերձի տարածման հարցում»։

 

Ուկրանիայում ապրող բնիկ ղարաբաղի,  նախկին բաքվեցի հետազոտող Արթուր Աղաջանովը արդեն երկար տարիներ փորձում է պայքարել հայկական քարոզչության և պատմական կեղծումների դեմ։ Ա. Աղաջանովը, ինչպես նաև շատ ղարաբաղցի քրիստոնյաներ, իրենց համարում են բռնությամբ «հայեր» գրանցածներ, քանզի էթնիկապես նա ոչ մի ընդհանուր բան չունի հայկանական (հայկյան) ժողովրդի հետ։

Նա պատրաստ է հրապարակայնորեն հանդես գալ Էջմիածնի հայկական եկեղեցու և հայ ազգայնամոլների մերկացմամբ, որոնք յուրացրել են ալբանական եկեղեցու, նրա ժողովուրդների հարուստ ժառանգությունը և ոչնչացրել են այն ամենը, ինչն ապացուցել է Ղարաբաղի հայկանական ժողովրդի եկվոր լինելը։ Ա. Աղաջանովը Ղարաբաղը բացահայտ անվանում է ադրբեջանական հող, խարանում է հայ անջատողականներին և համարում է, որ Ղարաբաղի ապագան միայն Ադրբեջանի կազմի մեջ է։

Ա. Աղաջանովը պատրաստ է իր շուրջը միավորել ղարաբաղցի հայ համախոհներին, որոնք կարող են նույնպես հանդես գալ և աջակցել նրա հայտարարությանը։

1 news.az



Читайте также

Оставить комментарий