«2014 թ. նույնպես իր արժանի տեղը գրավեց անկախ Ադրբեջանի պատմության մեջ՝ որպես հաջողություններով ու նվաճումներով հարուստ հերթական տարի»
2014 թ. նույնպես իր արժանի տեղը գրավեց անկախ Ադրբեջանի պատմության մեջ՝ որպես հաջողություններով ու նվաճումներով հարուստ հերթական տարի։ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի դիվերսիֆիկացված, հավասարակշռված և մտածված քաղաքականությունը ծառայեց մեր երկրի սոցիալ-տնտեսական դինամիկ զարգացմանը, բնակչության բարեկեցության բարելավմանը, Ադրբեջանի միջազգային հեղինակության զգալի աճին, նրա ազգային ու պետական շահերի ապահովմանը։
Վերջին 10 տարիների ընթացքում տնտեսության աճի տեմպերով Ադրբեջանն ընդգրկվել է աշխարհի առաջատար երկրների շարքում: Այդ դրական դինամիկան պահպանվեց նաև 2014 թվականին: Ավելին, որոշ ուղղություններով զգալի աճ է արձանագրվել:
2014 թվականին իրականացվել է նաև սոցիալական ուղղվածության քաղաքականություն, բարձրացվել է զբաղվածության մակարդակը, լուծվել են քաղաքացիներին անհանգստացնող խնդիրները:
Վերջին 10 ամիսների ընթացքում բնակչության եկամուտները աճել են 4,7 տոկոսով՝ կազմելով 33,6 մլրդ մանաթ:
Նախորդ տարի Ադրբեջանն էլ ավելի է ամրապնդել տարածաշրջանում և աշխարհում հումանիտար կենտրոնի իր կարգավիճակը, իր արժեքավոր ավանդն է ներդրել մուլտիկուլտուրիզմի գաղափարախոսության, միջկրոնական և միջմշակութային երկխոսության զարգացման մեջ։
Պատահական չէ, որ այսօր Ադրբեջանը ողջ աշխարհում հայտնի է, որպես ազգային ու կրոնական հանդուժողականության տարածություն։
Մեր երկրում հաջողությամբ է զարգանում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, տիեզերական արդյունաբերության ոլորտները: Միջազգային առաջավոր վարկանիշային գործակալությունները հերթական անգամ հաստատեցին մեր երկրին շնորհված վարկային վարկանիշը:
Իսկ Համաշխարհային տնտեսական ֆորումի «Գլոբալ մրցունակության ինդեքսում» Ադրբեջանը աշխարհի 144 երկրների շարքում զբաղեցրել է 38-րդ հորիզոնականը և արդեն 5-րդ տարին է պահպանում է ԱՊՀ երկրների շարքում առաջատարի դերը:
2014 թվականը նշանակալից էր նաև նրանով, որ սեպտեմբերի 20-ին լրացավ «Դարի պայմանագրի» ստորագրման 20-ամյակը, որը հիմնարար դեր խաղաց ժամանակակից Ադրբեջանի զրգացման համար: Նշանակալից է, որ այդ օրը կայացավ մեկ այլ անդրազգային նախագծի՝ «Հարավային գազային միջանցքի» հիմնարկեքի արարողությունը:
«Շահդենիզ-2» և «Հարավային գազային միջանցք» նախագծերը ոչ միայն նոր շունչ կբերեն Ադրբեջանի նավթային ռազմավարությանը, այլև կփոխեն աշխարհի էներգետիկ քարտեզը և կնպաստեն Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման հարցում նոր իրավիճակի ստեղծմանը:
2014 թվականի մայիսից սկսած Ադրբեջանը նախագահեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում: Աճեց Ադրբեջանի դերն ու հեղինակությունը Եվրոպայում: Պատահական չէ, որ Ադրբեջանը հրավեր ստացավ մասնակցելու 2015 թվականին Թուրքիայում կայանալիք «Մեծ քսանյակի» նիստին:
Լինելով տարածաշրջանի առաջատար երկիր՝ Ադրբեջանը միաժամանակ վերածվում է աշխարհում իր տեղն ամրապնդող ուժային գործոնի, ներգրավվում է գլոբալ հարցերի լուծմանը:
Անկախ քաղաքականությունը Ադրբեջանին հնարավորություն է տալիս էլ ավելի արդյունավետ պաշտպանել սեփական ազգային շահերը: Հայաստանի ղեկավարության ապակառուցողականության պատճառով 2014 թվականին կոնկրետ առաջխաղացում չի արձանագրվել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Շփման գծում դիվերսիաներ կազմակերպելով՝ Հայաստանի ղեկավարությունը ձգտում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել հարցի բուն էությունից։
Հայ օկուպանտները մեկ անգամ ևս տեսան Ադրբեջանի Զինված ուժերի ուժն ու մարտունակությունը և համոզվեցին, որ գործ ունեն պրոֆեսիոնալ, մարտունակ, կանոնավոր բանակի հետ, որն ապահովված է ժամանակակից սպառազինությամբ:
Նախագահների փարիզյան հանդիպումից անմիջապես հետո՝ օկուպացված ադրբեջանական տարածքներում Հայաստանի կողմից լայնածավալ զորավարժությունների անցկացումը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ Հայաստանի ղեկավարությունը հետաքրքրված չէ կառուցողական բանակցությունների շարունակմամբ: Ավելին, վարժանքների ժամանակ հայկական կողմը պարբերաբար սադրիչ գործողություններ էր իրականացնում, ինչն ավարտվեց Հայաստանի զինված ուժերին պատկանող ուղղաթիռի ոչնչացմամբ:
Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու հիմնական պատճառներից մեկն այն է, որ միջազգային հանրությունը լուրջ պատժամիջոցներ չի կիրառում օկուպանտ Հայաստանի նկատմամբ:
Նախորդ տարի շարունակվեց I Եվրոպական խաղերի նախապատրաստությունը, որը կանցկացվի 2015 թվականին Բաքվում: Կառուցվում և շահագործման են հանձնվում ժամանակակից մարզահամալիրներ։
Առաջին Եվրոպական Խաղերի անցկացումը կարևոր իրադարձություն կլինի անկախ Ադրբեջանի կյանքում և մեր երկիրը կներկայացնի որպես դինամիկ զարգացող ժամանակակից պետություն:
Նախորդ տարվա արդյունքները հիմք են տալիս լավատեսությամբ նայելու 2015 թվականին: Ադրբեջանի իշխանությունները՝ հենվելով ժողովրդի աջակցությանը, պատրաստ են ամենաբարձր մակարդակով լուծելու իրենց առջև դրված խնդիրները, Ադրբեջանին տանելու դեպի նոր հաջողությունների:
Ալի Հասանով՝
Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի հասարակական քաղաքական բաժնի ղեկավար: