Ալի Հասանով. «Վստահ եմ, որ Ռամիլ Սաֆարովին հայրենիք վերադարձրած նախագահը կհասնի նրան, որ ադրբեջանցի պատանդները կազատվեն»

irevanaz.comԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուշադրության կենտրոնում է պահում հայկական գերությունից Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի ազատման հարցը:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ, Փախստականների և հարկադրաբար տեղահանվածների գործերով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը:
«Նախագահը մշտապես զբաղվում է այդ հարցով: Վստահ եմ, որ Ռամիլ Սաֆարովին հայրենիք վերադարձրած նախագահը կազատի նաև նրանց», - լրագրողներին ասել է Ալի Հասանովը:
Ադրբեջանի ԶՈւ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը ձերբակալվել էր Հունգարիայում՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար, որի հետ մասնակցում էր նույն դասընթացներին: Դրանից ութ տարի հետո Ադրբեջանին հաջողվեց հասնել Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը: 
Ալի Հասանովը նշել է, որ Ադրբեջանի կառավարությունը ադրբեջանցի պատանդների հարցով դիմել է ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարներին, ԵԱՀԿ-ի նախագահին Կարմիր խաչին:



Читайте также

Оставить комментарий