Իլհամ Ալիև. «Հայերը կարող են ապրել ինքնավարության բարձր կարգավիճակի պայմաններում»

irevanaz.comՀուլիսի 7-ին արտաքին գործերի նախարարությունում կայացել է՝ Ադրբեջանի Հանրապետության դիվանագիտական ծառայությունների մարմինների ղեկավարների հինգերորդ խորհրդակցությունը։
խորհրդակցությանը մասնակցել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։
Պետության ղեկավարը խորհրդակցությանը հանդես է եկել ելույթով։
Խոսելով երկրի արտաքին քաղաքականության հիմնական ուղղիների մասին պետության ղեկավարը անդրադառնալով  ղարաբաղյան հարցին ասել է.
«Արտաքին քաղաքականության հետ կապված հիմնական հարցը հայ-ադրբեջանական հակամարտությունն է։ Ցավոք վերջին խորհրդակցությունից հետո անցած ժամանակահատվածում այդ ոլորտում ոչ մի առաջընթաց չի գրանցվել։ Բնական է, հնչել են տարբեր հայտարարություններ, տարբեր ջանքեր են գործադրվել։ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս անգամ այցեր են կատարել տարածաշրջան։ Բայց ոչ մի արդյունք չկա։ Դրա գլխավոր պատճառը՝ Հայաստանի ապակառուցողական քաղաքականությունն ու հակամարտությունը սառեցված վիճակում պահելու ցանկությունն է։
Ցավոք, միջազգային հանրության և անմիջապես տվյալ հարցով զբաղվող միջնորդների կողմից ոչ մի լուրջ ազդանշան չի արվել Հայաստանի հասցեին։ Մեզ մոտ ստեղծվում է այնպիսի կարծիք, որ հարցով զբաղվող միջնորդները ավելի շատ շահագրգռված են, որպեսզի իրավիճակը պահապանել այդ դրության մեջ։ Նրանց հիմնական շահը կայանում է նրանում, որպեսզի տարածաշրջանում չխախտվի կայունությունը, չլինի պատերազմ։ Մենք նույնպես խաղաղություն ենք ուզում։ Բայց ես բազմիցս անգամ հայտարարել եմ, որ մենք ուզում ենք մեր հողերը, ուզում ենք վերականգնել ճշմարտությունն ու արդարությունը, միջազգային իրավունքի հաղթանակը։
Վերջին տարիների ընթացքում Հայաստանի այդ դիրքորոշումը հնարավորություն չի տալիս, որպեսզի հարցը լուծվի բանակցությունների ճանապարհով։ Բնական է, հնարավոր է նաև հարցի լուծման այլ ճանապարհ։ Մենք երբեք դա չենք բացառել և բացահայտ հայտարարել ենք, որ ռազմական ճանապարհը նույնպես չի բացառվում, քանի որ վերջին ամիսներին ու տարիներին միջազգային ասպարեզում նկատվող պատկերը վկայում է այն մասին, որ միջազգային իրավունքը ցավոք չի գործում։ Հիմնական դերը խաղում է ուժի գործոնը։ «Ճիշտ է նա, ով ուժեղ է» սկզբունքը ցավոք մեծ հարված է հասցրել միջազգային հարաբերություններին։
Այսինքն դա իրականություն է։ Մենք ապրում ենք իրական աշխարհում և պետք է հաշվի նստենք իրականությունների հետ։ Դրա համար էլ բանակաշինության հետ կապված մեր հետևողական քաղաքականությունը այսօր նորից ցույց է տալիս, որքան ճիշտ ու ժամանակակին են եղել այդ քայլերը։ Այսօր մենք ավելացնելով սեփական ռազմական ներուժը, կարող ենք հարցը լուծել նաև ռազմական ճանապարհով։ Մենք  համարում ենք, որ բանակցությունների ներուժը դեռևս չի սպառվել։ Օգտագործելով քաղաքական, տնտեսական, ինչպես նաև ռազմական ճնշումը՝ մենք կձգտենք նրան, որպեսզի հարցը լուծվի խաղաղ ճանապարհով։ Այդ հարցը չի կարող մնալ սառեցված վիճակում։ Դա պետք է իմանան բոլորը։ Այդ հարցով զբաղվող միջնորդները նույնպես պետք է դա գիտենան, և գիտեն։
Համարում եմ, որ վերջին ժամանակներում  միջնորդների գործունեության մեջ նկատվող ակտիվությունը՝ դա մեր աճող տնտեսական և ռազմական հզորության հետ կապված հարց է։ Քանի որ նրանք, ինչպես նաև հայերը գիտակցում են, որ ցանկացած ժամանակ՝ օգտագործելով մեր ռազմական հզորությունը՝ կարող ենք վերջնականապես լուծել ղարաբաղյան հարցը։ Այսօր ուժի գործոնը, կրկին անգամ ուզում եմ ասել՝ խաղում է վճռական դեր։ Մենք պետք է դառնանք և դառնում ենք ավելի հզոր։ Մեր տնտեսական, քաղաքական և ռազմական ներուժը բավականին ուժեղ է և բանակցություններում այդ գործոնը դրական դեր կխաղա։
Լեռնային Ղարաբաղը պատմական ադրբեջանական հող է։ Պատմական և իրավաբանական տեսակետից Ղարաբաղը միշտ եղել է ադրբեջանական հող։ Ադրբեջանական ժողովուրդը դարերով ապրել ու ստեղծագործել է Լեռնային Ղարաբաղում և մյուս օկուպացված տարածքներում։ Բոլոր պատմական հուշարձանները, տեղանունները, քաղաքների և գյուղերի անունները ունեն ադրբեջանական ծագում։ Դա ճշմարտություն է։ Բնական է մենք դա գիտենք, աշխարհը նույնպես գիտի և պետք է  իմանա դա։
Համարում եմ, որ դիվանագետների գործունեությունը պետք է կողմնորոշվի առաջին հերթին այդ ուղղությամբ։ Քանի որ դեռևս լայնածավալ համաշխարհային հանրությունը չգիտի Ղարաբաղի մասին ճշմարտությունը։ Հայկական լոբբին փորձում է փաստերը համաշխարհային հանրությանը հասցնել աղավաղված ձևով։ Մենք էլ պետք է ձգտենք համաշխարհային հանրությանը հասցնել իրական փաստերը, այդ թվում նաև Իրևանի խանության մասին ճշմարտությունը։
Ինչպես գիտեք, իմ նախաձեռնությամբ մեր գիտնականները մեծ գիտական աշխատանք են կատարել Իրևանյան խանության պատմության հետ կապված։ Դա ունի շատ մեծ նշանակություն։ Բայց այդ աշխատանքը արտացոլում է ավելի շատ փաստաբանական և գիտական հարցեր։ Համարում եմ, որ ավելի ընդարձակ լսարանի համար նույնպես պետք է թողարկվեն ոչ մեծ բրոշուրներ։ Կարծում եմ, որ արտաքին գործերի նախարարությունը, Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիան և մշակույթի ու զբոսաշրջության նախարարությունը պետք է համատեղ նախապատրաստեն այնպիսի բրոշուրներ, որոնք հրատարակվեն տարբեր լեզուներով և հասցվեն արտասահմանյան հանրությանը։ Միևնույն շամանակ լայն լսարանին հայտնի չի եղել 1918 թվականին Իրավանը Հայաստանին հանձնելու փաստը։ Երբ ես առաջին անգամ բարձրացրել եմ տվյալ հարցը, որոշ մարդկանց դա ինչ որ նոր բան է թվացել։ Բայց դա իրականություն է՝ ներկա ժամանակ Ադրբեջանում դա գիտեն բոլորը և մենք հնարավորության սահմաններում  պետք է միջազգային համաժողովներում, ֆորումներում, միջոցառումներում դա մշտապես պետք է նշենք։ Քանի որ դա պատմական ճշմարտություն է։
Պատմական գործոնները խաղացել են իրենց դերը միջազգային իրավունքում: Դրա համար էլ կան մեր դիրքորոշումը ամրապնդող բավականին շատ գործոններ. պատմական, իրավաբանական և քաղաքական։ Մի խոսքով, հարցի ինչպես պատմական, այնպես էլ  իրավաբանական կողմը աջակցում է մեր դիրքորոշմանը։ Լեռնային Ղարաբաղը՝ Ադրբեջանի անխախտելի մասն է, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը ընդունել է մեր հողերից հայկական զինված ուժերի անվերապահ դուրս բերելու մասին 4 բանաձ։ Դուք լավ գիտեք դա։ Մյուս միջազգայի կազմակերպությունները նույնպես ընդունել են որոշումներ և բանաձևեր։ Այսինքն դա արդեն շատ ամուր իրավական հիմք է։
Ճիշտ է, դա առայժմ իրական արդյունքներ չի տվել։ Բայց պատմական և իարավական հիմքը առկա է։ Նման դեպքում բնական է՝ ադրբեջանական տարածքում  երկրորդ հայկական պետության ստեղծումը կտրականապես անհնար է։ Բնական է, որ  ադրբեջանական պետությունը երբեք դա թույլ չի տա և ոչ մի երկիր ինքնահայտարարված «Լեռնային ղարաբաղյան հանրապետությունը» չի ճանաչի, որպես անկախ ձևավորում։ Այնտեղ անցկացված անօրինական հանրաքվեները չեն ճանաչվել և չեն ճանաչվի համաշխարհային հանրության կողմից։ Հարցը կլուծվի մեր երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Ուրիշ տարբերակ չկա։ Ես ուզում եմ կրկին անգամ հայտարարել այդ մասին։ Երբեք ադրբեջանական տարածքներում չի ստեղծվի երկրորդ հայկական պետություն։ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը։ Մենք ուղղակի ուզում ենք դա անել որքան հնարավոր է շուտ։ Եվ կանենք։
Պետք է նշել նաև, որ այդ հակամարտությունից տանջվում է մեր ժողովուրդը, փախստականները և վերաբնակները։ Բայց մենք պետք է արմատապես լուծենք այդ հարցը։ Այսինքն հարցի կիսատ լուծումը կարող է դառնալ միայն ժամանակավոր և բանական է գերադասում  է և կգերադասի աստիճանաբար լուծումը։ Բայց մենք չպետք է մոռանանք հիմնական նպատակի մասին։ Ադրբեջանցիները պետք է վերադառնան օկուպացված հողեր, Լեռնային Ղարաբաղը նույնպես օկուպացված հող է։ Ադրբեջանը պետք է վերականգնի իր ինքնիշխանությունը։ Հայ ժողովուրդը կարող է ապրել ադրբեջանական պետության շրջանակներում լայն ինքնավարության բարձր կարգավիճակի պայմաններում։ Մենք դա առաջարկել են և նման մոտեցումը հիմնված է աշխարհում և Եվրոպայում ամենադրական փորձի վրա։ Դուք, դիվանագետներդ լավ գիտեք՝ մենք ուսումնասիրել ենք այդ հարցը, որքան  ինքնավարությունները կան Եվրոպայում աշխարհում։ Այնտեղ բոլոր հարցերը հիանալի կարգավորվում են։ Մեր հարցում նույնպես պետք է գերադասվի նման մոտեցում։
Իհարկե, ապագայում մեր ժողովուրդը կվերադառնա, պետք է վերադառնա բոլոր պատմական հողերը։ Ես համոզված եմ, որ կգա  այդ օրը ։ Քանի որ այսօր մեր երկրի քաղաքական կշիռը, տնտեսական ներուժը և մեր ժողովրդավարական վիճակը հիմք է տալիս խոսել այդպես։ Մեր բնակչությունը աճում է և կաճի, իսկ Հայաստանի բնակչությունը կրճատվում է և կկրճատվի։ Այդ նպատակը հետապնդում է  նրան, որ մենք մենք որոշ աստիճանով Հայաստանը պահում ենք մեկուսացված վիճակում։ Մենք նրանց մեկուսացրել ենք բոլոր տնտեսական և էներգետիկ նախագծերից և քննադատության ենք ենթարկվել դրա համար։ Մեզ այսօր ևս քննադատում են և ձեզ դա շատ լավ հայտնի է։ Բայց մենք պետք է հասնենք  մեր նպատակին։ Եթե քննադատությունը հիմնավորված է, ապա մենք իհարկե կարող ենք ընդունել դա։ Բայց չհիմնավորված քննադատության վրա մենք երբեք ուշադրություն չենք դարձնի։
Դրա համար էլ Հայաստանը առաջիկայում ևս կմնա մեկուսացված վիճակում։ Նման դեպքում Հայաստանը իհարկե չունի զարգացման ներուժ, քանի որ այն ունի շատ փոքր ներքին շուկա, իսկ արտահանման հնարավորությունները հավասար են զրոյի։ Դրա պատճառով այնտեղ տարեցտարի աճում է արտագաղթը, նրանց  պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում երկիրը լքել են 40 հազար հայեր։ Բայց իրական թիվը էլ ավելի բարձր է։ Տարվա ընթացքում այն կգերազանցի 100 հազարը։ Ադրբեջանը հզորանում է, իսկ Հայաստանը թուլանում։ Հայաստանը ոտքերի վրա է պահում միայն արտաքին օգնությունը, սփյուռքը և որոշ երկրների հատուկ վերաբերմունքը։ Եվ մեզ քաջ հայտնի է, որ տվյալ գործոնը այստեղ նույնպես խաղում է իր դերը։
Աշխարհում  ընթացող գործընթացների զարգացումը ցույց է տալիս, որ մենք օրեցօր մոտենում ենք մեր նպատակին՝ վերականգնել տարածքային ամբողջականությունը, բարձրացնել Ադրբեջանի դրոշը Շուշայում, Խանքենդիում։
Սա մեր հիմնական նպատակնն է։ Ադրբեջանում չկա առավել կարևոր հարց, մենք ամեն օր աշխատում ենք և կաշխատենք, որպեսզի հասնենք այդ նպատակին։
Մեր արտաքին քաղաքականության հետ կապված հիմնական ուղղությունները բնորոշված են։ Ես ուզում եմ իմ կարծիքը հայտնել մի շարք հարցերի կապակցությամբ։ Քանի որ, իհարկե մեր արտաքին քաղաքականությունը հիմնավորված է, ընտրվել է ռազմավարական ուղի և այն շարունակվում է։ Բայց, բնական է՝ ժամանակ առ ժամանակ հարկավոր է պարզություն մտցնել այդ հարցերում, առաջնահերթությունները պետք է ճիշտ բնորոշվեն և նման դեպքում մեր արտաքին քաղաքականությունը էլ ավելի հաջող կլինի։ Հարևանների հետ մեր հարաբերությունները շատ դրական են։ Համարում եմ, որ առաջիկայում ևս մենք պետք է զարգացնենք այդ հարաբերությունները։ Մեր հարևանների հետ, բանական է բացառությամբ Հայաստանի՝ մենք ունենք շատ լավ հարաբերություններ։ Դրանք իրավահավասար հարաբերություններ են, որնք կառուցվաել են շատ ամուր հիմքերի վրա։ Բոլոր հարևանների հետ մեր հարաբերությունները արդեն ապահովվում են երկկողմ շահերը։
Այդպես էլ պետք է լինի»։



Читайте также

Оставить комментарий