Չեխիայի ԱԳՆ ղեկավարը ներողություն է խնդրել Ադրբեջանից

irevanaz.comՉեխիայի ԱԳՆ ղեկավար Կարել Շվարցենբերգը՝ «Pravo» հրատարակությանը տված հարցազրույցում պաշտոնական ներողություն է խնդրել Ադրբեջանից՝ Խոջալուի ցեղասպանության հետ կապված արտահայտությունների համար:
Նա խոստովանել է, որ ոչ ճիշտ տեղեկատվություն է ունեցել  այդ ռղբերգության վերաբերյալ և այն անվանել է «գիտակցաբար պլանավորված սպանություն»:
Անդրադառնալով Վաշինգտոնում ադրբեջանցի իր գործընկերոջ հետ հանդիպմանը՝ Շվարցենբերգը ասել է. «Մենք վաղուց ենք ճանաչում միմյանց: Ես նրանից ներողություն եմ խնդրել ասածներիս համար: Ես ասել եմ, որ իմ ձեռքում եղել են կեղծ փաստաթղթեր և դրա հանր էլ Երևանում լրագրողի՝ Խոջալիում սպանված մարդկանց մասին հարցին ես պատասխանել եմ, որ պատերազմի ժամանակ կարող են նման դեպքեր տեղի ունենալ:
Ինձ տեղեկացրել էին, որ զոհվել է 60 մարդ: Սակայն պարզվում է, որ Խոջալիում սպանվածների թիվը գերազանցում է 600-ը: Պարզ է, որ դա եղել է նախօրոք պլանավորված սպանություն: Դա իմ սխալն է և ես խոստովանում եմ այն»,- ասել է նախարարը:



Читайте также

Оставить комментарий